Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական մարմնավաճառության առանձնահատկությունները

Դեկտեմբեր 03,2016 18:12
marmnavachar

Ռուս բլոգեր Իլյա Վարլամովը հրապարակել է հետազոտություն Ռուսաստանում մարմնավաճառության վերաբերյալ: Հեղինակի կողմից բլոգերին ուղարկված նամակում ասվում է, որ հետազոտությունն արվել է բաց աղբյուրների հիման վրա՝ որոշ փաստեր ստուգելու ճանապարհով:

Պետերբուրգի փողոցներում շատ կարելի է հանդիպել մարմնավաճառության մասին գովազդների: Դրանք փակցված են կանգառներում և պատերին՝ «Աղջիկներ», «Սեր՝ 24 ժամ», «Լյուբա», «Տանյա», «Հաճելի ծանոթություններ», «Յախշի քիզլար» (ուզբեկերեն՝ «Լավ աղջիկներ») և այլն:

Փորձե՞լ եք զանգահարել՝ ով կպատասխանի, կի՞ն, թե՝ տղամարդ: Իսկապե՞ս Տանյան կլինի: Ու՞ր կուղարկեն ձեզ այդ մարդիկ:

Զանգահարե՛ք, և ձեզ ցույց կտան հայտարարության վայրից ոչ հեռու գտնվող հասցե: Այնտեղ կգտնեք 2-3 կին Միջին Ասիայից, հնարավոր է, Աֆրիկայից, ավելի քիչ հավանականությամբ՝ ԱՊՀ երկրներից: Երբեմն կին ադմինիստրատորից բացի՝ այնտեղ կարող է լինել անվտանգության աշխատակից, սովորաբար՝ կովկասցի: Մայրաքաղաքներում «ասֆալտային» սրահների մարմնավաճառների շուրջ 40 տոկոսը Միջին Ասիայի կամ Աֆրիկայի երկրներից ներգաղթյալներ են, շուրջ 30 տոկոսը՝ ԱՊՀ սլավոնական երկրներից, հիմնականում 25-40 տարեկան, որպես կանոն, արդեն ծննդաբերած: Մեկ ժամվա արժեքը միջինը 1500-2500 ռուբլի է:

«Ասֆալտային» սրահներ այցելում են հիմնականում Անդրկովկասից կամ Միջին Ասիայից ներգաղթյալները և Ռուսաստանի որոշ քաղաքացիներ, որոնք ոչ թե գումար չունեն, այլ լավ չեն կողմնորոշվում շուկայում և ավելի սպոնտան են գործում, կամ էլ սևամորթների սիրահար են: Ի դեպ, Ռուսաստանում աշխատող սևամորթ մարմանավաճառների մեծ մասը Նիգերիայից են:

Դեռ մեկուկես տարի առաջ նման գովազդային թռուցիկները դեռ բավականին տարածված էին, մեկ ժամի համար առաջարկվում էր 2000-2500 դրամ: Այսօր այդ գնային կատեգորիայում գտնվող հասարակաց տների գովազդը տեղափոխվել է ինտերնետային դաշտ՝ քաղաքակիրթ շուկայից ետ մնալով 10 տարի:

Շուկայի հատակը տեսնում են բոլորը. հաճախ դրա մասին գրում են ԶԼՄ-ներում, սովորաբար հերթական հասարակաց տան փակման հետ կապված: Դրանից ավել գործը չի հասնում, լուրջ հետազոտություններ չեն արվում:

Կան նաև մարմնավաճառության այլ մակարդակներ, ավելի զարգացած և տեխնոլոգիապես առաջադեմ, յուրօրինակ մարկետինգային հնարքներով, որոնք հանդիպում են այլ երկրներում: Բայց փողոցից այնտեղ չես ընկնի, չկա տպագիր գովազդ: Ամեն ինչ միայն ցանցում է: Այդ սեգմենտը առավել հետաքրքիր է նրանով, որ հենց այստեղ են կենտրոնացած գեղեցիկ ու երիտասարդ աղջիկների մեծ մասը (առանց երեխաների, մինչև 25 տարեկան):

Ոսկե միջինը

Հենց միջին մակարդակից են սկսվում ռուսական մարմնավաճառության կազմակերպչական առանձնահատկությունները, ինչպես նաև Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի միջև տարբերությունները: Գների միջին մակարդակը Մոսկվայում կազմում է 5-8 հազար ռուբլի, Պետերբուրգում՝ 3-5 հազար: Աղջիկների գինը ուղղակիորեն կապված է տարածքի վարձակալության և աշխատավարձի մակարդակի հետ: Երկրորդ կարևոր տարբերությունը. Մոսկվայում առավել տարածված են միայնակ գործողները, ինչպես նաև 1-2 հոգանոց բնակարանները, որոնք ունեն կենտրոնացված դիսպետչեր, որին էլ պատկանում են գովազդներում երևացող բոլոր հեռախոսահամարները:

Ինքնուրույն միայնակ գործողները դիսպետչերներ չունեն, իրենք են կրում բոլոր ծախսերը (բնակարանի վարձակալություն, տնտեսական ծախսեր, ֆոտոշարք և որոշ դեպքերում՝ անվտանգության աշխատակիցներ) և սեփական միջոցներից են վճարում համացանցում գովազդի համար: Այդ կայքերում ակտիվ վիճակում անկետա պահելն արժե ամսական 30-50 հազար՝ կախված ցուցակում զբաղեցված տեղից:

Ընդ որում, կա նաև հաճախորդների ցուցակ՝ նրանց նկարագրություններով՝ ֆիզիկական առանձնահատկություններ, տարիք, վարվելաձև, զբաղմունք և այլն: Ուստի, բոլոր հետաքրքրվողները պետք է իրենց լավ պահեն, քանի որ հայտնվելով աղջիկներից որևէ մեկի սև ցուցակում, կարող են վերջնականապես զրկվել ամեն ինչից: Մոսկվայի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ միջին գնային կատեգորիայի (5-7 հազար) միայնակ գործող աղջիկները, որպես կանոն, 25 տարեկանից բարձր են և ունեն փորձ: 18-22 տարեկան աղջիկները կամ աշխատում են դիսպետչերի միջոցով (ինչն ավելի հուսալի է նրանց համար), կամ արդեն պատկանում են 10 հազար ռուբլիանոց սեգմենտին:

Պետերբուրգ. ռուսական Ամստերդամ

Պետերբուրգում ամեն ինչ միանգամայն այլ է: Այստեղ միայնակ գործողները շատ ավելի քիչ են, դիսպետչերական ձևաչափն էլ տարածված չէ: Փոխարենը, շատ են տարբեր սրահները. Դրանց մեծ մասը վերը նշված հասարակաց տներն են ներգաղթյալների համար: Դրանց թվում կան ցանցային հաստատություններ, որոնք առանձնանում են գնային քաղաքականությամբ, ինտերիերի ոճով, տարբեր բոնուսներով, աղջիկների կազմով և այլն: Դրանք մեծ ներկայացվածություն ունեն համացանցում: Այստեղ ոչ մի տղամարդ, բացառությամբ հաճախորդների, չեք գտնի: Կարճ ասած, նույն ձևաչափը, ինչ Դոստոևսկու կամ Չեխովի մոտ:

Ցանցային հաստատություններում հանդիպում են 18-35 տարեկան աղջիկներ, մեծամասնությունը՝ 20-27 տարիքային սահմանում է: Ընդհանուր առմամբ, հաշվվում է առնվազն 10 ցանց, որոնք ունեն 2-12 հաստատություն:

Այս սրահները փողոցային գովազդներ չեն տեղադրում, ամեն ինչ համացանցում է (նրանց կայքերի մեծ մասը, ի տարբերություն մոսկովյան կայքերի, աշխատում են սովորական դիտարկիչներով և արգելափակված չեն «Ռոսկոմնադզորի» կողմից):  10 տարվա ընթացքում ոստիկանական ստուգումներ գրեթե չեն եղել, չնայած որ այդ սրահներից շատերը գտնվում են հենց Նևսկի պողոտայում և այլ կենտրոնական փողոցներում:

Սեքս՝ քարտով

ԽՍՀՄ-ում սեքս չկար, իսկ Լենինգրադում այսօր այն քարտերով են բաժանում: Պետերբուրգի թոփ սրահները («բորդել» բառը գրեթե չի կիրառվում) հայտնի են իրենց մարկետինգային ակցիաներով: Կազմակերպիչները խրախուսում են կարծիքները, աղջիկները հաճախակի պարգևատրվում են: Երբեմն կարծիքներ թողելու համար առաջարկվում է 1000-2000 ռուբլի զեղչ, հատուկ բոնուսային քարտեր:

Ցանցային որոշ հաստատություններում կարելի է վճարել նաև բանկային քարտով կամ աղջիկներ պատվիրել բջջային հատուկ հավելվածի միջոցով:  Որոշ վայրերում ակցիա են առաջարկում առանց լուսանկարի աղջիկ պատվիրելու դեպքում:

Դեմփինգ

Շուկայի կոշտ պահանջները Պետերբուրգի որոշ սրահների ստիպում են ագրեսիվ դեմփինգային քաղաքականություն վարել, ինչը վերջին հաշվով կարող է նրանց դուրս հանել խաղից: Չնայած հաճախորդների ընդհանուր թվի ավելացմանը, կարող է իջնել նրանց մակարդակը: Հաստատությունների ժլատության պատճառով դրանք կորցնում են գրավչությունը նոր աղջիկների համար, արդյունքում դրանց մակարդակն ընդհանուր առմամբ ընկնում է:

Իրենք՝ աղջիկները, ստանում են մեկ ժամվա վճարի 50-60 տոկոսը և հավելյալ ծառայությունների համար վճարվող գումարը, որը կարող է տարբեր լինել: Երկրորդ ժամվա համար վճարը սովորաբար 1000 ռուբլով պակաս է:

Նման հաստատությունների ծախսերը միջին հաշվարկներով ունեն հետևյալ պատկերը.

Տնտեսական ծախսեր (մաքրող միջոցներ և հիգիենայի պարագաներ, պահպանակներ, սրբիչներ, թաց անձեռոցիկեր) – 15-20 հազար ռուբլի
Կումունալ ծախսեր – 10-15 հազար ռուբլի (էլեկտրականությունը միշտ միացված է, ջուր, բնակարանի մեծ տարածք)

Հաստատության վարձակալություն (ոչ միշտ)- 70-100 հազար ռուբլի

Անվտանգության համակարգ- անվտանգության կոճակ և թիկնապահներ- 50-100 հազար ռուբլի

Վճար «տանիքի» համար (ամենաքիչ հայտնի պահը)- սկսած 200 հազար ռուբլուց

Վճար վարորդներին և ադմինիստրատորներին- 100-150 հազար ռուբլի:

Եկամուտը և շրջանառությունը միջին սեգմենտում

Մարմնավաճառների եկամուտները անգամ միևնույն սեգմենտում տարբերվում են: Դրանք կախված են աղջիկների հայտնի լինելուց, նրանց աշխատանքային գրաֆիկից և լրացուցիչ ծառայություններ մատուցելու պատրաստակամությունից:

Ենթադրենք, օրական 4 ժամ աշխատելու դեպքում՝ ստացվում է 6000 ռուբլի, գումարած 3000 ռուբլի՝ լրացուցիչ ծառայությունների համար: Ստացվում է օրական շուրջ 9-10 հազար ռուբլի: Եթե աշխատանքային շաբաթը տևում է 5 օր, ստացվում է 45 հազար ռուբլի շաբաթական, կամ ամսական 180 հազար: Եվ դա միջին պետերբուրգյան սրահում: Այնուամենայնիվ, ամսական եկամուտի հետ տարբեր գործոններ են կապված, և դա ընդհանրացնել հնարավոր չէ (հիմնականում դրանք սկսվում են 100 հազարից):

Միջին ցուցանիշներով՝ օրական սրահում լինում է 6 աղջիկ (նրանց կազմը փոխվում է), որոնցից յուրաքանչյուրին բաժին է ընկնում 4 հաճախորդ: Այդպիսով, ամսական սրահ է այցելում շուրջ 720 հաճախորդ, ուստի 4000 ռուբլի վճարելու դեպքում (թեյավճարն ու լրացուցիչ ծառայությունների գումարը դրա մեջ չի մտնում), եկամուտը կազմում է 2 800 000 ռուբլի: Այդ գումարը կիսվում է, արդյունքում մնում է շուրջ 1,5 մլն, որից կատարվում են վերը նշված ծախսերը: Նվազագույն հաշվարկներով՝ զուտ շահույթը կազմում է 700 հազարից մինչև 1 մլն ռուբլի ամսական: Դա, սակայն, աստղաբաշխական գումար չէ, ուստի յուրաքանչյուր հաճախորդի համար պետք է պայքարել, իսկ շուկան շատ մրցակցային է:

Շուկայի շրջանառությունը

Վերևում նշվեցին միջին կարգի սրահի գները: Մոսկվայում 2016թ. շուկայի շրջանառությունը դժվար է գնահատել: Եթե հաշվենք ըստ բանաձևի, ստացվում է այսպես. ըստ անկետաների աղջիկների թիվը, օրական հաճախորդների թիվը-գնի միջակայքը-տարվա մեջ օրերի թիվը: Պրոֆիլային կայքերում ակտիվ անկետաների թիվը շուրջ 7000 է, եթե դրան ավելացնում ենք տարբեր աղբյուրներից տարբեր կարգի 30 հազար աղջիկ, բազմապատկում յուրաքանչյուրի համար օրական միջինը 5000 ռուբլով, ամսական շրջանառությունը կազմում է 5 մլրդ 500 մլն ռուբլի, և դա կարելի է համարել նվազագույնը:

Ցավոք, բաց աղբյուրների վրա ցանկացած հաշվարկ պայմանական է, քանի որ, օրինակ, մեկ անկետայի տակ կարող է թաքնված լինել մի քանի աղջիկ, օրական հաճախորդների թվի տատանումները կարող են շատ մեծ լինել (0-15) և այլն:

էլիտար սեգմենտ. Մեկ ժամը՝ սկսած 10 հազարից

Մեկ ժամի համար 10-30 հազար և ավել գնային սեգմենտը կարելի է անվանել էլիտար: Այստեղ էլ տարբերություններ կան: Մոսկվայում 10-15 հազար ռուբլով ավելի մեծ է երիտասարդ աղջիկ գտնելու հավանականությունը: Իհարկե, նա կարող է այնքան էլ հմուտ չլինել, բայց երիտասարդությունն ու գեղեցկությունը երաշխավորված է, եթե անկետայում տեսնում եք ոչ թե ակնհայտ ֆոտոշոփ, այլ սելֆի: Մոսկվայում մարդկանց եկամուտներն ավելի բարձր են, և այս աղջիկներն ավելի պահանջված են:

Պետերբուրգում 20-30 հազար գնային սեգմենտում տարբերակներն ավելի քիչ են, իսկ 10-12 հազար գնային սեգմենտում գործողներին էլիտար չես անվանի:

Ինչպե՞ս են ձևավորվում գները

Իհարկե, գնի վրա ազդում են մարմնավաճառների ծախսերը, բայց այդ գործոնն այստեղ ամենակարևորը չէ: Հիմնականը տեղեկացվածությունն է. եթե մարդը լավ է կողմնորոշվում շուկայում, նա վճարում է ավելի քիչ, բայց մինչև որոշակի շեմ, որից ցածր՝ որակն արդեն անընդունելի է: Անկախ միայնակ գործողները սովորաբար իրենք են որոշում՝ ինչ գին նշանակել իրենց գեղեցկության կամ մարմնի համար, իսկ սրահներում գինը սահմանում է ղեկավարությունը: Միանշանակ գին-որակ հարաբերակցություն չկա, բայց կա որոշակի սահման, որից ներքև չարժե իջնել. Մոսկվայում դա 5000 ռուբլին է, իսկ Սանկտ-Պետերբուրգում՝ 3000: Մարմնավաճառությունն այն ոլորտը չէ, որտեղ փորձի և պրոֆեսիոնալիզմի համար ավելի շատ կվճարեն, երիտասարդությունն ու անմիջականությունն այսօր շուկայում ավելի բարձր է գնահատվում:

Կարելի է վճարել ժամը 10 հազար ռուբլի ու դարձյալ դժգոհ մնալ, կամ վճարել 4000 ռուբլի և միանգամայն բավարարված զգալ: Եթե անկետան գրանցված է պրոֆիլային կայքում, սակարկելն անիմաստ է, անհատների հետ սոցցանցերում կարելի է սակարկել:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031