Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանը վստահ է իր հրավիրած պաշտոնյաների մաքրության վրա. «Պետք է մարդ, որ աչքը աջուձախ չնետի»

Դեկտեմբեր 03,2016 17:53

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) իր 110-ամյակի միջոցառումների շրջանակներում այսօր կազմակերպել է քննարկում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ՝ Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով։

Վարչապետն ասաց, որ կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկն է արդար, հավասար, մրցունակ դաշտ ստեղծելը: Տարբեր ռեյտինգներով, հարցումներով ամենաերջանիկ երկրների շարքում են այն երկրները,որոնք մաքսիմալ պայմաններ են ստեղծել ստեղծագործ մարդկանց համար: Այդ երկրների շարքում չկան երկրներ, որոնք ունեն նավթ գազ, ուստի մենք էլ պետք  ստեղծենք արդար, հավասար պայմաններ, գործարար աշխատող մարդու համար:

Վարչապետն ասաց, որ պետությունը պետք է փորձի բիզնեսի հետ համատեղ մասնակից, որպեսզի բիզնեսը աշխուժանա, ոգեւորվի եւ հավատա:

Հարցին՝ չե՞ք մտածում, որ հարկային քաղաքականությունը պետք է մի քիչ պարզեցնել՝ վարչապետը պատասխանեց, որ չի բացառում դա, ավելին, առաջնահերթ բարեփոխումների մեջ դա քննարկում են. «Կարծում եմ, պարզեցման խնդիր կա»: Վարչապետն ասաց, որ գիտի, վերջերս ընդունված Հարկային օրենսգիրքը ոչ բոլորն են ընդունում. «Եթե մենք ստվերի դեմ չպայքարենք, ստվերը չբերենք սպիտակ դաշտ, մենք ուղղակի ապագա չունենք»:

Կարեն Կարապետյանն ասաց, որ վարչապետի աշխատանքը բավականին հետաքրքիր է, բոլոր ոլորտներն էլ առաջնային են. «Մեր առջեւ դրված առաջնային խնդիրը նա է, որ կարողանանք հասարակության հետ հետադարձ կապ ստեղծենք, որ այն ազդակները, որ ուղարկում ենք հասարակությանը, որոշակի ոգեւորություն առաջացնի»:

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ վարչապետն ասաց, որ «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին բոլորս խոսում ենք, ես չգիտեմ մի վարչապետ, որին ասեն՝ պայքարելո՞ւ ես դու կոռուպցիայի դեմ, ասի՝ չէ չեմ պայքարելու»: Նա ասաց, որ չի կարծում, թե հակակոռուպցիոն հանձնաժողով ստեղծելով՝ կոռուպցիան կվերանա, պետք է միջավայրը փոխել: Դա է կոռուպցիայի դեմ լավագույն պայքարի միջոցը:

Հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում, երբ կառավարության անդամները բիզնեսների սեփականատերեր են, ընդ որում, այն ոլորտում, որը նրանք ղեկավարում են՝ Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Պետական ծառայողի վարձավճարներն այնպիսին են, որ լավ մասնագետի հրավիրել այնտեղ բավականին բարդ է: Կառավարության անդամների մեջ մարդիկ կան, որոնց ես հրավիրել եմ, որոնք բիզնեսի հաջողակ կառավարիչներ են: Ես վստահ եմ իրենց մաքրության վրա, ես վստահ եմ, որ իրենք պետական ատյանը չեն օգտագործելու իրենց բիզնեսը լոբբինգ անելու կամ իրենց պաշտոնն օգտագործելու անձական հարստացման համար: Ինձ պետք է մարդ գա, որ ժողովրդական լեզվով ասած՝ աչքը աջուձախ չնետի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031