«Կարեն Կարապետյանի կառավարությունը արդեն հայտարարել է, որ Կարեն Կարապետյանը բարեփոխման սիմվոլ է, բայց միեւնույն ժամանակ արվում է մի գործելաոճ, որ թույլ չի տա նրան առաջ ընկնել»,- դեկտեմբերի 3-ին «Դեբատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը:
Նա նշեց, որ Սերժ Սարգսյանի գործելաոճից երեւում է, որ նա ոչ մի տեղ գնալ չի պատրաստվում. «Շատ խելացի, շատ ճիշտ մարտավարություն է որդեգրել իշխանությունը: Սերժ Սարգսյանը, ըստ ամենայնի, չի մասնակցի ընտրություններին, չի լինի ցուցակում, ցուցակը կգլխավորի Կարեն Կարապետյանը: Շատ հնարավոր է, որ Սերժ Սարգսյանը լինի շտաբի ղեկավարը, եւ միայն ձայները կուտակվի, եւ գա այն կուսակցությանը, որի ղեկավարը կհանդիսանա: Կտրուկ շրջադարձների դեպքում նա, ամենայն հավանականությամբ, 2018 թվականից հետո կղեկավարի նոր կառավարությունը, իսկ մնացած բոլոր դեպքերում կհանդիսանա իշխող կուսակցության ղեկավարը, այսպես ասած՝ գենսեկ»:
Ալեն Սիմոնյանը նկատեց, որ Հայաստանի հանրապետական կուսակցության համագումարը սկսվել է աղոթքով եւ ավարտվել՝ Սերժ Սարգսյանի պատվիրաններով. «Դրա համար է անձի պաշտանմունք, ասվում, որ ԽՄԿԿ համագումարի էր նման: Ես հասկանում եմ, որ դժվար կլիներ այլ բան անել, այն պարագայում, որ այդ կուսակցությունում որեւիցե մեկը չկա, որ կարող է երկրորդը, երրորդը համարվել: Նույն Հովիկ Աբրահամյանը, կամ մեկ այլ անձ, որ բարձրանում է, շատ հեշտությամբ հեռացվում է: Այո՛, Կարեն Կարապետյանին տրված է լայն քարդ բլանշ, բայց Կարեն Կարապետյանի գոյությունը կախված է Սերժ Սարգսյանի մի գրչի հարվածից: Սերժ Սարգսյանը դա լավ գիտի, եւ որեւէ տեղ գնալ չի պատրաստվում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև