Լրահոս
Օրվա լրահոսը

Ահարոն Ադիբեկյան. Ինչքան էլ ընդդիմությունը համախմբի, չի կարող հակակշռել իշխանությանը

Դեկտեմբեր 03,2016 17:07

«Հին մեր քաղաքական մշակույթը իր ազդեցությունը թողնում է»,- դեկտեմբերի 3-ին «Դեբատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց  սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նա, խոսելով ՀՀԿ համագումարի մասին, ասաց, որ բավականին հանգիստ վերլուծություն էր՝ առանց էմոցիոնալ պաթոսի. «Խոսքը սրա մասին էր, որ գործող վարչապետը, եթե վերընտրվի Ազգային ժողովի կողմից որպես վարչապետ, կմնա ՀՀԿ-ի շրջանակում, թե կտանի սեփական ուղղությունը: Այս առումով նախագահի ելույթը փորձ էր ուրվագծել այն ապագան, որ մեզ սպասում է, եւ նա փորձում էր ցուցադրել, որ դեռ իրողությունը ղեկավարում է նա, այլ ոչ թե այլ դեմք, այլ կուսակցություն: Այս առումով՝ ՀՀԿ-ն դեռ մնում է գերհզոր քաղաքական ուժ: Գերհզոր է, որովհետեւ ընդդիմադիրները բավականին թույլ են»:

Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ 920 համայնքներից, 725-ի ղեկավարները ՀՀԿ-ականներ են, այսինքն՝ մոտ 80 տոկոսը, ԲՀԿ-ականները՝ մոտ 9 տոկոսը՝ 80 համայնք. «Մենք չենք հասել ժողովրդավարության այն մակարդակին, որ մարդը գաղափարական է ընտրում կուսակցությունը, քանի որ իր տնտեսական հարցերը լուծված են: Այդ միջին դասի ձեւավորումը շատ կարեւոր է, մեզ մոտ նման բան չկա: Եթե խնդիր է լինում, ամենահզոր իշխանական աջակցությունը ստանում են ՏԻՄ ղեկավարից: Դեղի փող է, ուսման վարձի փող է, սոված են, անասունները սատկել են, գայլերը հոշոտել են ոչխարներին … վազում են ՏԻՄ ղեկավարի մոտ, եւ նա, սովորաբար, ինչ-որ աջակցություն տալիս է: Երբ որ նա դիմում է՝ ասում է՝ ձայնը պետք է տալ այս կամ այն կուսակցությանը, նրանք միանշանակ ձայնը տալիս են»:

Սոցիոլոգի կարծիքով՝ ներկա վիճակում, ինչքան էլ ընդդիմությունը համախմբի, չի կարող հակակշռել իշխանությանը, քանի որ սոցիալական բազան ՀՀԿ-ի ազդեցության տակ է:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031