Լրահոս
Օրվա լրահոսը

Մահվան ելքով ավտոպատահար Շնող-Թեղուտ ավտոճանապարհին. ավտոմեքենայում հայտնաբերվել է վարորդի դին՝ կիսայրված

Դեկտեմբեր 03,2016 16:16

2016 թվականի դեկտեմբերի 03-ին` ժամը 08:25-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժին հեռախոսազանգ է ստացվել այն մասին, որ Լոռու մարզի Թեղուտ գյուղի մոտ մեքենա է այրվում և ներսում մարդ կա:

Քննչական-օպերատիվ խումբը անմիջապես մեկնել է դեպքի վայր։ Նախնական տվյալներով՝ 2016 թվականի դեկտեմբերի 03-ին` ժամը 08-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի բնակչուհի, 1990 թվականի ծնված Ա.Աղաբեկյանն իր «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել է աշխատանքի։ Շնող-Թողուտ ավտոճանապարհի 1-ին կմ-ում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շուրջ 7 մետր գլորվել ճանապարհի ոչ երթևեկելի մասում գտնվող այգին, հարվածել ծառին, այրվել, որի հետևանքով վարորդը ավտոմեքենայի մեջ այրվել ու մահացել է:

Ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի զննությամբ «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի ղեկին հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դին` կիսաայրված վիճակում:

Կատարվել են նաև տրանսպորտային միջոցի, դիակի արտաքին զննություններ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Լոռում մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու հանգամանքները։

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Ազգանուն ու անվան սկզբնատառ, – հիմա տանջող ենթադրությունների մեջ ընկիր, թե քո ծանոթ բարեկամն է այդ դժբախտը թե մեկ ուրիշն է:
    Իսկ ինչ կխանգարեր որ տեղեկատվությունը հնարավորինս լրիվ լիներ՝ մահացել է Արամ Ցոլակի Կարապետյանը, ծն. 1970, Ղոշղոթան գյուղում (օրինակ է:) Իսկ եթե այստեղ էլ ,,մասնագիտական գաղտնիք,, կա, ապա այդ կիսատ – պռատ ինֆորմացիան ավելի լավ կլիներ ընդհանրապես չտրվեր: Կարծում եմ ԶԼՄ – երը պիտի կամ լրիվ ու հասկանալի մատուցեն, կամ լիովին հրաժարվեն անորակ լրատվությունից: Քանի անգամ ենք, օրինակ, կարդացել այսպիսի բացարձակ անիմաստ տողեր՝ 35 տարեկան X – ը բռնթյուն է կատարել 29 – տարեկան Y – ուհու նկատմամբ! Էստեղ է որ պիտի հարցնել – գրում եք որ ինչ անեք?
    Վերջը՝ մի չնչին հարգանք ունեցեք ընթերցողի նկատմամբ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031