Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազի ցուցումով Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործի նյութերին ծանոթանալու ժամանակը երկարացվել է

Դեկտեմբեր 03,2016 14:40
dataxazutyun

Կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը, հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված,

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործից Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների մասով անջատված քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից, մեղադրյալների պաշտպանության իրավունքի առավել արդյունավետ իրացումն ապահովելու նպատակով, վարույթն իրականացնող մարմնին ցուցում է տրվել քրեական գործի նյութերին ծանոթանալու համար ողջամիտ՝ ավելի տևական ժամանակ տրամադրելու վերաբերյալ:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031