Լրահոս
Օրվա լրահոսը

«Զրահատեխնիկայի ոչնչացման դեպքում զինվորի աճյունը ամբողջական պահպանված լինելու խնդիր կա». ՊՆ խոսնակը՝ Սաքունցի զեկույցի մասին

Դեկտեմբեր 03,2016 14:36

Մի խումբ լրագրողների՝ Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում այսօր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ իրավապաշտպան Արթուր Սաքունցի՝ օրերս ամառային զորակոչի առնչությամբ հրապարակված զեկույցին՝ ասելով, որ ՊՆ-ում համապատասխան ուսումնասիրություն կատարելուց հետո պատասխան կտրվի: «Ինչ դիմում մինչ օրս մեզ ուղարկվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի կողմից, չեմ հիշում, որ պատասխան տրված չլինի: Այս զեկույցն էլ անպատասխան չենք թողնի»,-վստահեցրեց Արծրուն Հովհաննիսյանը:

Նա անդրադարձավ նաեւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ ապրիլյան դեպքերի ժամանակ զինծառայողների մահվան հանգամանքների առնչությամբ կազմած զեկույցին՝ այն որակելով ոչ պրոֆեսիոնալ: Նշյալ զեկույցի պատասխանը եւս ՊՆ-ն ուսումնասիրություններից հետո կհրապարակի:

ՊՆ խոսնակը սակայն նկատեց, որ ասամբլեան որոշ դեպքեր մեկնաբանել է զգացմունքային ֆոնի վրա:

Արծրուն Հովհաննիսյանը մատնանշեց նաեւ տանկերում վառելիքի բացակայության մասին ասամբլեայի հրապարակումը՝ նշելով. «Տանկից հնարավոր չի մինչեւ վերջ վառելիք թափել: Որքան էլ թափես՝ 40-60 լիտր մնում է, որով տակը երկու օր կաշխատի»:

Մեկ այլ օրինակով Արծրուն Հովհաննիսյանը մատնանշեց՝ ոլորտին քաջատեղյակ մարդիկ գիտեն, որ զրահատեխնիկայի ոչնչացման դեպքում զինվորի աճյունը ամբողջական պահպանված լինելու խնդիր կա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031