Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Լիանա Զուրաբյան» ասմունքի կենտրոնը հինգ տարեկան է

Դեկտեմբեր 03,2016 15:15

«Լիանա Զուրաբյան» ասմունքի կենտրոնը հինգ տարեկան է:Ասմունքի կենտրոնը հիմնադրվել է 2011թ-ի դեկտեմբրի 1 ին, ՀԳՄ տանը, այնտեղ գործել է շուրջ չորս տարի: Արդեն մեկ տարի է ինչ կենտրոնը գործում է Մամուլի շենքում Երևան համերգասրահում: Իր իսկ հիմադրված օրից ցուցաբերում է ակտիվ գործունեություն, մեզ հետ զրույցի ընթացքում բավականին անկեղծացավ կենտրոնի հիմնադիր տնօրեն, ասմունքող` Լիանա Զուրաբյանը. «Ինչպիսի դժարությունների միջով ենք անցել միայն ես գիտեմ ու Աստված, միայն մի բան կարող եմ ասել, որ եթե գործդ բարի է, ապա ինչքան փշեր ուզում են հայտվեն ճանապարհիդ, մեկ է Աստծո ուժով գործելու ես ու հնձելով, առաջ ես գնալու»:

Երիտասարդ և նպատակասլաց ասմունքողի խոքերով` կենտրոնն իր հինգամյա կյանքում շատ փոձությունների միջով է անցել, և իր համառ ջանքերի և բարի և կամեցող մարդկանց շնորհիվ շարունակում է ապրել….Կենտրոնում ուսանում են շնորհալի երեխաներ, ովքեր մոտ են գրականությանը ու ասմունքին: Բազմաթիվ բարեգործական գրական ցերեկութներով ասմունքի կենտրոնը հանդես է եկել քաղաքի գրեթե բոլոր մանկատներում և ծերանոցներում, մարզերի դպրոցներում և մշակույթային օջախներում:

Մենահամերգներով ֆիլհարմոնիայում և գրադարաններում: Ասմունքի կենտրոնի նպատակն է համախմբել շնորհալի ասմունքասեր երեխաներին և երիտասարդներին, ինչու չէ նաև հասակ առած մարդկանց և լուսաբանել պոետների գործերը,որոնք մեր օրերում այնքան խոնավ ու սառն են,- «այո պետք է ջերմացնենք ու կյանքի կոչենք բանաստեղծների գրչի գործերը, չէ որ մեզ տված է լինել միջնորդը գրի և ունկնդրի, այն հոգևոր սնունդ է, որը շատ հաճախ մարդիկ իրենց մտքի սննդակարգից դուրս են մղում, իսկ մեր հիշեցումով նրանք թոթափում են աշխարհն իրենց, և մաքրվում ներսի ժանգից»:

Հարկ է նշել նաև, որ կենտրոնի սաներից շատերը սյսօր հեռուստահաղորդավարներ են, ավագ սաները արդեն նույնիսկ հանդես են գալիս համերգներով: Ասմունքի կենտրոնը ներկայացնում է նաև երիտաարդ գրողների, նոր անուններ: Այսօր կենտրոնը նշում է իր հինգ տարին: Երևան համերգասրահը ջերմեռանդ է և սիրով լի, բացի պոետների հզոր գործերից, որոնք կներկայացնեն սաները իրենց ուսուցչի հետ, իրենց ելույթերով և ջերմ մաղթանքներով ասմունքի կենտրոնին կշնորհավորեն սիրված արտիստներ և պարի խմբեր:

Մեր զրույցի վերջում ասմուքող Լիանա Զուրաբյանը հատուկ շնորհակալություն հայտնեց ռեժիսոր Լևոն Իվանյանին, ում մարդկային մոտեցման շնորհիվ այսօր ասմունքի կենտրոնը գործում է և շարունակում ներկայացնել ազգային պոեզիան, վեհ խոսքի կարոտ հանրությանը: Դե ինչ մենք նույնպես շնորհավորում ենք կենրոնին հինգ ամյակի առթիվ,և մաղթում երկար  ստեղծագործական կյանք իրենց  գործում:

Լ. Իվանյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031