Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնողը 7000 դոլար է տվել՝ որդուն զինծառայությունից ազատելու համար, սակայն գումարը վերցնողը չի կատարել խոստումը

Դեկտեմբեր 03,2016 14:01

Քիչ առաջ Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողներին հայտնեց խարդախության դեպքի մասին, երբ զինծառայությունից ազատելու պատրվակով քաղաքացին ծնողներից խոշոր չափի գումարներ է կորզել: Մասնավորապես, Ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնում ստացված տեղեկություններով՝ Երևանի բնակիչ Լ. Մ. Հ.-ը Ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ այս տարվա փետրվարին Ն. Է. Ե.-ի միջնորդությամբ և երաշխավորությամբ 7000 ԱՄՆ դոլար, իսկ հետո՝ եւս 250.000 հազար դրամ գումար է տվել ոմն Ե. Մ.-ին՝ որդուն՝ Տ. Լ. Հ.-ին 2016թ-ի ամառային զորակոչին տարեկետում տրամադրելու նպատակով:

«Սակայն Տ. Լ. Հ.-ն 2016թ-ի հուլիսի 7-ին զորակոչվել է ՀՀ ԶՈՒ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Ե. Մ. վերը նշվածը չի կատարել, Լ.Մ.Հ.-ին գումար չի վերադարձրել: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:  ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հորդորում է զորակոչիկների և զինծառայողների ծնողներին զերծ մնալ խարդախներից, որոնք զինծառայությունից ազատելու պատրվակով ծնողներից խոշոր չափի գումարներ են կորզում»,-հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031