Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն, պատմաբան Ամատունի Վիրաբյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պետական արխիվի տնօրեն Լեռնիկ Հակոբյանը, քննարկվել են արխիվային գործերի ոլորտում Արցախի եւ Հայաստանի Հանրապետության փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է նման համագործակցությունը՝ բարձր գնահատելով Ամատունի Վիրաբյանի գիտական ներդրումը մեր պատմության նորագույն շրջանի ուսումնասիրման գործում:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ