Լրահոս
Օրվա լրահոսը

Օֆշորներից ներդրումներ են արվել «կացության կազմակերպում» տողով. «ՀԺ»

Դեկտեմբեր 03,2016 11:49

Այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանում արձանագրված օտարերկրյա ամենախոշոր ներդրումը (զուտ ներհոսքը) արձանագրվել է Կիպրոսից, որը ինչպես հայտնի է, օֆշորային գոտի է: Այստեղից մեր տնտեսության մեջ ներդրվել է 70 մլն դոլար:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկանքի համաձայն, այս գումարը ներդրվել է «կացության կազմակերպում» տողով: Թե ՀՀ-ում որտեղ եւ ով է «կազմակերպել» այդ «կացությունը» անհայտ է: Թերեւս բոլորին է հայտնի, որ հաճախ մեր պաշտոնյաներն ու օլիգարխները իրենց ապօրինի եկամուտները կուտակում են օֆշորներում եւ որպես «օտարերկրյա» ներդրում բերում ՀՀ, նպատակ ունենալով թաքցնել այդ գումարների ծագումնաբանությունը:
Եվս մի խոշոր «օտարերկրյա» ներդրում, մոտ 60 միլիոն դոլարի, մեր տնտեսության մեջ դրվել է մեկ այլ օֆշորից` Լյուքսեմբուրգից:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031