«Ժառանգություն» խմբակցության ղեկավար, կուսակցության վարչության անդամ Զարուհի Փոստանջյանի հետ հարցազրույցից հատված.
– Տիկին Փոստանջյան, երեք ուժեր՝ «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները, երեկ համագործակցության մասին հայտարարությամբ հանդես եկան, այսինքն՝ արդեն ուրվագծվում է նախընտրական մի դաշինք։ «Ժառանգությունը» կմիանա՞ այդ դաշինքին։
– Մենք չգիտենք, թե այդ միացողները քաղաքական ինչ օրակարգով են հանդես գալիս, մինչեւ չտեսնենք իրենց քաղաքական տեսակետները, շեշտերը, չենք կարող կարծիք կազմել։ Իրենց քաղաքական օրակարգը դեռ ձեւակերպված չէ։
– Ի դեպ, մամուլը վերջին շրջանում հաճախ է գրում, որ դուք դեմ եք նախընտրական դաշինքներին եւ կարծում եք, որ պետք է միայնակ մասնակցել։
Կարդացեք նաև
– Շատ սխալ է, եթե մամուլը նման հարց է բարձրացնում, ապա պետք է ասեմ, որ ես կողմ եմ քաղաքական հստակ օրակարգի շուրջ համախմբմանը, հստակ պայմանավորվածություններին, թե ովքեր ու ինչ ժամկետներում պետք է իրականացնեն այդ ամենը, ես կողմ եմ այդպիսի դաշինքին։ Բայց ուղղակի հայտարարել, որ մենք ընդդիմություն ենք Սերժ Սարգսյանին, դա բավարար չէ։
Լուսինե Շահվերդյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում