Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արդեն Բոգոյին են «կպնում», ուրեմն հասել են Սամվել Ալեքսանյանին». Հրապարակ

Դեկտեմբեր 03,2016 11:16

Բոգոն վերջերս փոխել էր ազգանունը՝ պապենական Սիմոնյանը, նախընտրելով «դատախազական» Կոստանյանը։ Հիմա նա Ռուբեն Կոստանյան է, հավանաբար, հույս ուներ, որ այս նոր ազգանունով ավելի հեշտ կլինի հեռանալ երկրից։ Եվ այսպես, Ռուբեն Կոստանյանին ձերբակալել են ինքնիրավչության կասկածանքով։ Մեր տեղեկություններով, նա բռնություն է գործադրել անհայտ անձի նկատմամբ։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 20-ին։ Այդ օրն «Աստղիկ» ԲԿ էին տեղափոխվել արյունահոսող վերքերով երկու տղամարդ։ Ի դեպ, սա Սամվել Ալեքսանյանի հիվանդանոցն է։ Քրեական գործը հարուցվել էր ՀՀ քրօր. 112 հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի հատկանիշներով՝ խուլիգանական դրդումներով դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելը:

Բոգոն նորագյուղցի է, ավտոկայանի նայողն է, ընտրություններին ՀՀԿ-ի ձայների պատասխանատուներից մեկը։ Մի ժամանակ՝ 2008-ին, նա եւ նրա տղաները նույնիսկ ապօրինի արգելաձող էին տեղադրել Կիլիկիայի ավտոկայանի մուտքի մոտ եւ 200 դրամ էին հավաքում յուրաքանչյուր մեքենայից՝ չհաշվառված եկամուտներ ստանալով։ Վերջին 10 տարում նա տասնյակ քրեական միջադեպերի մասնակից է եղել եւ չոր դուրս եկել։ Վերջինը ջրեցին՝ «մարդկայնորեն» խոսելով զոհի՝ ազատամարտիկ Հեբո Խչեյանի որդու՝ Արմանի հետ, որին գծատերերը ծեծել էին անձնական մեքենայով մարզից ուղեւոր տեղափոխելու համար։ Ծեծողների մեջքին «Ֆառ» մականունով, նախկինում սպանության համար դատված ու առողջական պատճառներով ժամանակից շուտ ազատ արձակված Արթուր Սարգսյանն էր եւ նրա ընկեր Բոգոն, որոնք արագ լեզու գտան Արմանի հետ, եւ վերջինս չբողոքեց։ «Ծեծ» հանցատեսակի դեպքում չկա բողոք՝ չկա գործ։ Լրատվական աղմուկի միակ արդյունքը եղավ այն, որ Ֆառի եւ Բոգոյի «լուսավոր» կյանքը մի քանի օր էլ «լուսաբանվեց»։ Բոգոյի կյանքի մութ կետերից հիշենք նաեւ Փակ շուկայի համար պայքարի օրերին ակտիվիստներին ճնշելու փաստերը։

Սյուզան Սիմոնյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031