Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի վրա ռուսական ազդեցության կոռուպցիան. «Ժամանակ»

Դեկտեմբեր 03,2016 10:55

Ռուսաստանի տնտեսության դրական զարգացումների հույսը մեղմ ասած՝ իրատեսական չէ, ինչի մասին վկայեց նաև ՌԴ նախագահ Պուտինի նախօրեին հնչեցված ուղերձը ՌԴ Դաշնային Խորհրդի առաջ: Այդ ուղերձում բացակայում էր տնտեսական պաթոսը, փոխարենը Պուտինը բավականին զգալի կենտրոնացել էր ներքին ռեսուրսների վերակազմավորման, ներքին կառավարման արդյունավետության բարձրացման և այդ կարգի քայլերի վրա, ինչը հուշում է, որ Ռուսաստանի տնտեսությունն իսկապես լուրջ խնդիրներ ունի, եթե Պուտինը իր ուղերձում շեշտը դնում է ներքին անելիքների վրա, այլ ոչ թե ուղենշում տնտեսական անկման ավարտ և վերելքի հեռանկարներ: Եվ սա ևս մեկ անգամ վկայում է, ընդ որում ծանրակշիռ կերպով, որ Ռուսաստանի հետ կապված հույսերը, մեղմ ասած՝ արդարացված չեն: Ավելին, այստեղ սպասվողը իրականում ոչ միայն հույսերի արդարացումը չէ, այլ նույնիսկ ավելի վատին պատրաստ լինելը, ըստ էության հուսախաբությունը:

Մյուս կողմից ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունը պարզապես չունի այլընտրանք: Այլընտրանքի բացակայությունն ունի երկու պատճառ` քաղաքական գերկախվածությունը Ռուսաստանից, որը Հայաստանին թույլ չի տալիս սկզբունքային քայլեր կատարել Ռուսաստանից տնտեսական կախվածությունը հաղթահարելու ուղղությամբ, հատկապես երկարաժամկետ առումներով, և նաև Հայաստանի կոռումպացված համակարգը, որը հանդիսանում է արևմտյան դոնորների և ներդրողների համար Հայաստանի վստահելիության լուրջ խոչընդոտ: Հայաստանի իշխանությունը գործնականում չի պայքարում երկու առանցքային խնդիրներից և ոչ մեկի դեմ: Միաժամանակ, այդ երկու խնդիրներն ըստ էության շաղկապված են միմյանց, այսինքն՝ Ռուսաստանի քաղաքական ազդեցությունը Հայաստանի վրա ապահովվում է նախ և առաջ կոռումպացված համակարգի միջոցով:

Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031