Լրահոս
Օրվա լրահոսը

Արտահանման երկնիշ աճ`գրեթե զրոյական տնտեսական ակտիվության աճի ֆոնին. «Ազգ»

Դեկտեմբեր 03,2016 10:44

Հայաստանի տնտեսական ակտիվության աճի տեմպը այս տարվա 10 ամիսներին նվազել է` հասնելով տարվա մեջ ամենացածր` 0,4 տոկոս ցուցանիշին: Դատելով վիճակագրական ցուցանիշներից` անկման հիմնական պատճառը գյուղատնտեսական արտադրանքի ծավալների նվազումն է` հակառակ անցյալ տարի արձանագրված բարձր բերքատվության, հետեւաբար եւ աճի: Այդուհանդերձ, տնտեսության երկու ճյուղեր` արդյունաբերությունն ու ծառայությունները շարունակում են աճ արձանագրել` առաջինը 6,5 տոկոս, երկրորդը` 7,7 տոկոս: Առեւտրում ծավալները գրեթե այնքան են, որքան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում, իսկ շինարարությունում նույնպես առկա է գրեթե 10 տոկոս անկում: Թերեւս հենց արդյունաբերության աճի արդյունքում էլ շարունակվում է արագ տեմպերով աճել արտահանումը Հայաստանից: Աճի տեմպն այստեղ մոտեցել է 20 տոկոսին:

Կարելի է եզրակացնել, որ մասնավոր փոխանցումների հոսքի նվազումը վեր հանեց մեր տնտեսության հիվանդությունը` ներմուծման հիման վրա մեծածավալ ներքին առեւտրի առկայությունը: Ակնհայտ է, որ այսպիսի կացությունը մի օր պետք է բերեր շուկայի գերհագեցածության եւ լճացման, ինչը տեղի է ունենում հիմա: Կոպիտ ասած, հնարավոր չի անընդհատ ներմուծել եւ անընդհատ այն սպառել, առանց սեփական արժեքը ստեղծելու: Անշուշտ, ուրախալի է, որ հակառակ ներմուծման ծավալների նվազմանը, արտահանումը արագ տեմպերով աճում է: Սակայն, ակնհայտ է, որ տեղական արտադրությունը կարող է եւ պետք է ձգտի փոխարինել ներմուծվող ապրանքներին նաեւ ներքին շուկայում:

Արա Մարտիրոսյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031