Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ կանոնադրական գերագույն մարմինը մնաց դակիչի դերում. «Ազգ»

Դեկտեմբեր 03,2016 10:34

Հայաստանի Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարից հետո շատերը հիշեցին Ռուսաստանի Դաշնության երբեմնի վարչապետ Վիկտոր Չեռնոմերդինի նշանավոր ասույթներից մեկը` «Ինչ էլ որ անում ենք, վերջում ստացվում է ՍՄԿԿ»: Եվ իրոք, շռնդալից, զանգվածային այդ համագումարը բազմաթիվ առումներով հիշեցրեց Կոմկուսի կրեմլյան համագումարները, ընդամենը մի քանի տարբերություններով:

Օրինակ` բեմի վրա, այսինքն նախագահությունում, ոչ մի կթվորուհի կամ խառատ չկար, եւ բացի մեկիցՙ բոլորը իշխանավորներ էին կամ նախկին-ապագա չինովնիկներ: Տարբերություններից մեկն էլ այն էր, որ Կրեմլի Համագումարների պալատում, ներողություն` Երեւանի Մարզահամերգային համալիրի ներքեւի հարկում, սպեցխանութ չկար պատգամավորների համար, որտեղից նրանք, այդ հին, երանելի օրերին, կարող էին արտասահմանյան վերարկու, չեխական կոշիկ կամ հունգարական երշիկ գնել շա՜տ մատչելի գներով: Փոխարենը, ենթադրում եմ, համագումարին ներկա 1700 եւ ավելի պատգամավորները միահամուռ, բնականաբար առանց «դեմ» կամ «ձեռնպահ» ձայների, ամեն անգամ մանդատներ բարձրացնելիս, դիրք-պաշտոն, աշխատանք-աշխատավարձ պահպանելու կամ ձեռք բերելու մասին էին մտածում: Իսկապես, «ստացվում է ՍՄԿԿ»:

Ինչպես վերեւում նշեցի, ՀՀԿ-ն որպես գաղափարախոսական հիմնադրույթ ընդունում է նաեւ ժողովրդավարությունը, դեմոկրատիան: Դարձյալ արդարորեն, իրավացի կերպով: 16-րդ համագումարը հստակորեն ցույց տվեց դա, երբ այն բացվեց եւ փակվեց նույն, կամ գրեթե նույն կազմով: Կուսակցության ղեկավար մարմինները հրաժարական չներկայացրեցին, ինչպես ընդունված է դեմոկրատական կառույց ունեցող ավանդական կուսակցություններում: Պատգամավորները համագումարի ժամանակավոր նախագահություն չընտրեցին, ամբողջ նիստն ընթացավ ղեկավար նույն կազմի նախագահության ներքո: Այսինքն խախտվեց հաշվետու-հաշվեառ սկզբունքը, եւ կուսակցության կանոնադրական գերագույն մարմինը` համագումարը, ի պատկերի ՀՀ Ազգային ժողովի, մնաց դակիչի` ամեն ինչ հաստատողի դերում:

Հակոբ Ավետիքյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031