ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
Դժվարանացանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Սարավան-Զանգեր ավտոճանապարհին առկա է ձյուն:
Չայնիի և Դիլիջանի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի համայնքային ճանապարհներին և Գորիս-Սիսիան հատվածում առկա է մերկասառույց:
Կարդացեք նաև
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում առկա է բուք:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՀՀ ԱԻՆ