Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչ են հարցնում վրացահայերը ՆԱՏՕ-ի պաշտոնյային

Դեկտեմբեր 03,2016 17:30

«Ինձ մի հարց շատ են տալիս Վրաստանի հայերը. եթե, օրինակ, Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ երկիր, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Վրաստանում կլինեն թուրքական բազաներ, եւ արդյոք ՆԱՏՕ-ն կփակի՞ Վրաստան-Հայաստան սահմանը… Այս հարցի պատասխանն է` ո՛չ, մինչեւ այն պահը, մինչեւ Վրաստանը չորոշի փակել այդ սահմանը, կամ Վրաստանը չորոշի, որ թուրքական բազաներ պետք է ունենա իր տարածքում: Դա ՆԱՏՕ-ի խնդիրը չէ, դա ինքնիշխան երկրների որոշելիք հարցն է: ՆԱՏՕ-ի համար առանձին երկրներն իրենք են որոշում, թե ինչ հարաբերություններ պետք է ունենան իրենց հարեւանների հետ, դա ՆԱՏՕ-ի գործը չէ:

ՆԱՏՕ-ի գործը հավաքական անվտանգությունն է, երկրներն անդամակցում են ՆԱՏՕ-ին, որպեսզի ունենան երաշխիքը եւ համագործակցեն դրա շուրջ: ՆԱՏՕ-ի համար երկիրը, որպես ինքնիշխան պետություն, ինքն է որոշում` ընդունել չափանիշներն ու ընթացակարգերը, որպեսզի դառնա այս հավաքականության մաս: Այն ենթակայություն չէ, քանի որ չկա ՆԱՏՕ-ի բանակ եւ ՆԱՏՕ-ի օդուժ, գոյություն ունեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների բանակներ եւ օդուժեր: Երկրներն են իրենց վրա պարտավորություն վերցնում, որ իրենց բանակով պետք է աջակցեն կառույցին: Մինչդեռ ռուսական տեսանկյունից դա նշանակում է ենթակայություն ռուսական հրամանատարության եւ վերահսկողության համակարգերին, այսինքն` երկրները փաստացի ենթակայեցվում են»,- օրերս Ծաղկաձորում «Քաղաքացիական համաձայնություն» ՀԿ-ի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության դեսպանատան հետ համատեղ անցկացրած` «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում. մարտահրավերներ եւ հեռանկարներ» թեմայով սեմինարի ընթացքում նշեց Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապերի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն:

Թեմայի մանրամասները

«Առավոտ», 02.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031