Լրահոս
Օրվա լրահոսը

Համաշխարհային ժառանգության մարգարիտը՝ Տոլեդո

Դեկտեմբեր 03,2016 14:00

Մոտ 81 000 բնակչություն ունեցող Տոլեդոն Իսպանիայի պատմական քաղաքներից է, ժամանակին եղել է եպիսկոպոսական նստավայր եւ հոգեւոր կենտրոն: Այն Կաստիլիա-Լա Մանչայի մայրաքաղաքն է ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է:
Նեղլիկ փողոցներով գողտրիկ այս քաղաքում բազմաթիվ են մշակութային հուշարձաններն ու հնագույն շինությունները: Դրանց թվում են գոթական ոճով կառուցված, բայց նաեւ մավրիտանական էլեմենտներ կրող Սուրբ Մարիամի տաճարը (Catedral Primada Santa Marվa de Toledo), հռոմեական ամֆիթատրոնի ավերակները, Էլ Գրեկոյի աշխատանքների թանգարանը, Սան Սերվանդոյի ամրոցը եւ այլն:

toledo6

Տոլեդոն հիմնականում կապվում է հունական արմատներով իսպանացի նկարիչ Էլ Գրեկոյի անվան հետ, որն այս քաղաքում է ապրել 1577-ից մինչեւ 1614 թթ. եւ հենց Տոլեդոյում էլ արարել է իր գլուխգործոցներից շատերը, մասնավորապես՝ «Կոմս Օրգասի թաղումը»:
Տոլեդոյի մարգարիտը Սուրբ Մարիամի տաճարն է, որն այժմ ծառայում է որպես թանգարան: Այստեղ պահպանվում են համաշխարհային այնպիսի մեծությունների գործեր, որոնց թվում են Էլ Գրեկոն, Տիցիանը, Կարավաջոն, Վելասկեսը եւ Գոյան:
Սուրբ Մարիամի տաճարը հոյակապ ճարտարապետական հորինվածք ունի, որի ճակատային մասում, այսպես կոչված, «ապաշխարանքի դարպասներն» են գտնվում: Ըստ ավանդույթի, մարդիկ այդ դարպասներին հպվելով՝ մեղքերի թողություն են ստանում: Տաճարի կենտրոնական մասում էլ հոգեւոր երգչախմբի համար նախատեսված հատվածն է գտնվում, որտեղ տեղադրված աթոռներից յուրաքանչյուրը հոգեւոր թեմայով որեւէ քանդակ ունի:

toledo5

Այս տաճարը առանձնահատուկ է նրանով, որ լինելով բացառիկ կառույց՝ միաժամանակ իր ներսում կրում է բազմաթիվ գեղանկարչական եւ ոսկերչական արժեքներ:
Տոլեդոն զբոսաշրջիկների համար կատարյալ վայր է. այստեղ ոչ միայն կարելի է գեղագիտական հաճույք ստանալ, այլեւ հանգստանալ գողտրիկ սրճարաններում ու ինքնատիպ հուշանվերներ ձեռք բերել կրպակներից: Մարդիկ էլ բարեհամբույր են ու պատրաստակամ օգտակար լինելու:

toledo1
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի:

«Առավոտ»

02.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031