Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպիսի անձանց խորհուրդ չի տրվում կրել կարմիր քար

Դեկտեմբեր 03,2016 12:30

Դարերի հնություն ունի գոհարեղենի եւ ոսկերչության արվեստը։ Կանանց պարանոցին, դաստակին, մատներին եւ ականջներին փայլող գոհարեղենն ունի իր ձգողական հրապույրը եւ գեղեցկություն պարգեւող ու առինքնող ուժ։

Յուրաքանչյուր թանկագին քար ունի իր խորհրդանիշը՝ ըստ գույնի, որակի եւ արժեքի։ Ասում են նաեւ, որ յուրաքանչյուր թանկագին քարի տեսակ բախտաբեր կլինի միայն այն անձի համար, որի բախտը կապված է տվյալ տեսակի հետ։

qar8-2

Թանկագին քարերի որոշ տեսակներ, օրինակ՝ սուտակը, հակինթը, վարդագույն տոպազը կենսունակություն, ուժ, հարատեւություն շնորհող եւ արյան շրջանառության արագացմանը նպաստող հատկություններ ունեն իրենց մեջ։

Թանկարժեք եւ ոչ թանկարժեք քարերն ունեն հատուկ կարողություններ, որոնց շնորհիվ կարելի է լավ զգալ, հանդարտվել կամ վերաաշխուժանալ։
Հունարեն «լիթոս» նշանակում է քար, իսկ «լիթոթերապիա»` քարերի միջոցով մարմինը վերահավասարակշռում է եւ ներդաշնակում։

Կապույտ քարերը` շափյուղը, լազուրիտը, բարձրացնում են տրամադրությունը, աշխուժացնում ուղեղը, ստեղծագործական միտքը։

Փիրուզը հանդարտեցնում է նյարդային համակարգը, հավասարակշռում ջղային անձանց:
Կանաչագույն քարերը հավասարակշռում են կրողին, նաեւ ներդաշնակություն եւ երջանկություն են պարգեւում։

Կարմիր քարեր կրել խորհուրդ չի տրվում ջղագրգիռ անձանց։

qar8-4

Դեղին քարերը` դեղին շափյուղը, դեղին ադամանդը եւ աշխուժացնում են մարմինը, եւ չեզոքացնում հոգնությունը։

Հունվար ամսին ծնվածների քարը սուտակն է, որը խորհրդանշում է հավատարմություն:
Փետրվար ամսին ծնվածների քարը մեղեսիկն է (ամետիստ), որը խորհրդանշում է անկեղծություն։

Մարտ ամսին ծնվածների քարը ակվամարինն է, որը խորհրդանշում է քաջություն։
Ապրիլ ամսին ծնվածների քարը ադամանդն է, որը խորհրդանշում է պատվախնդրություն:
Մայիս ամսին ծնվածների քարը զմրուխտն է, որը խորհրդանշում է իմաստություն։
Հունիս ամսին ծնվածների քարը մարգարիտն է, որը խորհրդանշում է անկեղծություն։
Հուլիս ամսին ծնվածների քարը հակինթն է, որը խորհրդանշում է
ազնվականություն։

qar8-3

Օգոստոսին ծնվածների քարը ձիթաքարն է՝ ցերկոն, որը խորհրդանշում է առաքինություն։
Սեպտեմբեր ամսին ծնվածների քարը սապֆիրն է, որը նշանակում է բարգավաճություն:
Հոկտեմբեր ամսին ծնվածների քարը ճերմակ օպաչն է, որը նշանակում է հույս։
Նոյեմբերին ծնվածների քարը տոպազն է, որն իրական սիրո խորհրդանիշ է։
Դեկտեմբեր ամսին ծնվածների քարը փիրուզակն է, որը հաջողության գրավականն է։

 
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

02.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031