Այսօր Գյումրի այցելած մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ թե գործնականում ի՞նչ կարող են անել Գյումրու պատմական միջուկի՝ «Կումայրի» արգելոց-թանգարանի վերականգման համար։
«Մենք համագործակցող ընկերությունների հետ միասին նախապատրաստում ենք մի ծրագիր, բովանդակություն ներշնչելու ծրագիր, պետք է վերականգնվեն արհեստագործական ընկերություններ, փոքրիկ հյուրանոցներ, սրճարաններ, կոշկակարի, դարբնոցի արհեստանոցներ, սրանք առայժմ վիրտուալ համակարգի մեջ, որպեսզի կարողանանք գտնել նվիրատուներ, մարդկանց, աջակից կազմակերպությունների, որոնք պատրաստ են աջակցելու այդ վերականգման ծրագրին։ Կարո՞ղ ենք արդյոք այս ծրագիրը վերաճել ամբողջ «Կումայրի» արգելոցի վերականգնման ծրագրի, այո կպատասխանեմ, կարող ենք, բայց վստահորեն չեմ կարող ասել։
Մենք որոշեցինք սկսել մի փոքր հատվածից, հավաքել այն մարդկանց, ովքեր հետաքրքրված են այդ ծրագրով ու յուրաքանչյուր մարդու այդ ծրագրին միանալու հետ, կարծում եմ կմեծանա այդ ծրագրի շրջանակներն ու աշխարհագրությունը։ Մենք սկսել ենք այսօր, և շատ շուտով ծրագրավորողների աշխատանքով դուք կտեսնեք, թե ինչպես է «Կումայրի» արգելոցի որոշ հատվածներ մեր աչքի առաջ վերականգնվում։ Իրականում ե՞րբ տեղի կունենա, կունենա այն ժամանակ, երբ կարողանանք մարդկանց, միջոցներ ներգրավել», -ասաց նորանշանակ նախարարը։
Ըստ Արմեն Ամիրյանի, «Կումայրի» արգելոցից միայն մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող «Մեր մանկության տանգոյի» շենքի նախագծային արժեքը մեկ միլիոն դոլար արժողության է։
Կարդացեք նաև
Նախարարը այցելեց Գյումրու Գորկու այգում գտնվող հենց այդ շենքը, որտեղ նկարահանվել է «Մեր մանկության տանգո» սիրված ֆիլմը։ Գյումրեցիներն այն անվանում են նաև «Վառեմ-մարեմի» շենք։ Թանկ հիշողություններ պարունակող այս պատմամշակութային կառույցը տարիներ շարունակ անտերության է մատնված, այն աստիճանաբար փուլ է գալիս, իսկ երբեմնի աշխույժ բակում, որտեղից հնչում էին Գալյա Նովենցի, Ֆրունզիկ Մկրտչյանի ու Ազատ Գասպարյանի զրնգուն ձայները, ամայություն է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
ֆիլմի եւ տանգոյի ոլորոտում մնալու համար, այստեղ կարելի է աւելի շուտ կապ մը տեսնել «Վերջին տանգոն` Փարիզում» ֆիլմին հետ, սակայն չեմ կարող աւելի մանրամասնել, ամօթ կը լինի…