Լրահոս
Օրվա լրահոսը

Սեքս-շոփերը Կովկասում. սեքսը կա, իսկ շոփը՝ ոչ. jam-news.net

Դեկտեմբեր 02,2016 23:30

Սեքս-խաղալիքների վաճառքն անընդունելի է. նման ընկալումը միավորում է Ադրբեջանը, Հայաստանն ու Վրաստանը

jam-news.net. Շատ զարգացած և նույնիսկ զարգացող երկրներում սեքս-շոփերը միգուցե և առօրեական երևույթ են, սակայն Հարավային Կովկասի համար դա դեռևս տաբու է:

Լրագրողներ Գյունել Մովլուդը, Էդիտա Բադասյանն ու Նոնա Շահնազարյանն Ադրբեջանից, Հայաստանից ու Վրաստանից այդ հարցն ուսումնասիրել են Բի-Բի-Սիի համար դեռևս 2016թ-ի հունվարին: Փոփոխություններ չեն եղել, հրապարակում ենք այդ լրագրողական հետազոտությունը:

Վրաստան. սեքս-շոփը որպես սատանայի արտադրանք

Այս հոդվածը գրելուց առաջ մենք ուսումնասիրել ենք այս թեմայի քննարկումը սոցիալական ցանցերում:

Որոշ օգտատերեր գրում էին նման խանութի անընդունելիության մասին՝ համարելով, որ ընտանեկան մարդուն սեքս-շոփի խաղալիքներ պետք չեն: Ինչ-որ մեկը դա պարզապես մեղք անվանեց:

Սակայն շատ-շատերն էին խոստովանում, որ սեքս-շոփի արտադրանքը պետք է, սակայն Թբիլիսին փոքր քաղաք է, և ոչ ոք չի ուզում, որ ինչ-որ մեկն իրեն «բռնեցնի» «ամոթալի» ապրանք գնելիս:

Հատկանշական է, որ տղամարդիկ ավելի հաճախ էին բացասաբար արտահայտվում սեքս-շոփերի մասին, քան կանայք, որոնք ավելի բաց էին քննարկում այդ թեման:

Այդպիսի հանդուգն կանանցից մեկն էլ Վրաստանում սեքս-շոփի նախկին համասեփականատեր էր: Ահա թե ինչ նա մեզ պատմեց՝ խնդրելով, սակայն, անունը չնշել.

«Կարող եմ ասել, որ (խանութ) շատ մարդ էր մտնում և շատ էին գնումներ անում, սակայն ներս մտնելուց առաջ բարձրացնում էին օձիքներն ու ծածկում դեմքը… Մեզ մոտ գյուղական շրջաններից էլ էին մարդիկ գալիս, հետո նույնիսկ շնորհակալական նամակներ էին գրում», – պատմում է նա:

«Այս աշխարհում ամեն ինչ այդքան հեշտ չէ: Սեքսը բնության պահանջ է, և բնական պահանջներից չես փախչի: Մեր ապրանքը շատերին էր օգնում: Շատերի համար սեքս-շոփը բնական խնդիրների լուծման միջոց էր», – պնդում է սեքս-շոփի նախկին սեփականատերը:

Թբիլիսիի միակ սեքս-շոփը ստիպված փակվեց երկու հարձակումներից հետո: Առաջին հարձակումից հետո նրան խնդրել են տեղափոխել խանութը մեկ այլ թաղամաս, որպեսզի այն չնյարդայնացնի մարդկանց, և սեքս-շոփն ավելի կոմպակտ տարբերակով տեղափոխվել է ավելի վայր:

Սակայն մի քանի ամսից երկրորդ հարձակումն է տեղի ունեցել:

«Հավատացյալների ամբոխը, փայտե խաչերը թափահարելով, գրոհեց մեր խանութը: Վաճառողներին ու մեզ էլ բաժին հասավ: Նրանք գոռում էին, որ սեքսը սատանայի ձագ է, որ քրիստոնեական երկրում նման ապրանքն այլասերում է ժողովրդին, որ մենք սատանայի ծնունդ ենք», – պատմում է մեր զրուցակիցը:

Դրանից հետո խանութը փակեցին, ոստիկանությունը խնդրեց չսադրել եկեղեցուն, և առևտուրը ստիպված եղան դադարեցնել:

«Միաժամանակ ցանկանում եմ նշել, որ հարձակվողների թվում էին նաև մեր մշտական հաճախորդները, – պնդում է խանութի տերը: – Արդյո՞ք մտածել եմ 15 տարի անց ներկայիս Վրաստանում նման խանութ բացել: Ոչ, ցանկացած այլ երկրում, բայց ոչ Վրաստանում: Այստեղ ամեն ինչ ավելի է վատացել ժողովրդի վրա եկեղեցու ունեցած ազդեցության հետևանքով: Մտածողությունը չի փոխվել: Վրաստանը չափազանց պահպանողական երկիր է»:

Թբիլիսիում 2013թ-ի մայիսի 17-ին ի պաշտպանություն սեռական փոքրամասնությունների տեղի ունեցած փոքր ակցիայի ժամանակ հազարավոր ագրեսիվ մարդիկ գրոհում էին ավտոբուսներն ու ծեծում ակցիայի մասնակիցներին:

Վրաստանում չկա օրենք, որով սեքս-շոփ բացելն արգելվի: Արդարության համար պետք է նշենք, որ այդ սեքս-շոփի փոխարեն Վրաստանում երկու առցանց խանութ հայտնվեց «Սեքսմարկետն» ու «Կուպիդոնը»՝ ապրանքի լայն տեսականիով:

Սեքս-շոփից գնված ապրանքի օգնությամբ զույգերը կարող էին իրենց ինտիմ կյանքն ավելի բազմազան և հարուստ դարձնել, պնդում են բժիշկները:

Սեքսաբան Արչիլ Բաքրաձեի խոսքով, խանութները սերտորեն համագործակցում են սեքսուալ խանգարումների բուժմամբ զբաղվող կլինիկաների հետ:

«Սեքս-շոփերի ապրանքն անկասկած անհրաժեշտ է, օգտակար է և պարզապես հաճելի է մարդկանց: Առցանց խանութների շնորհիվ այն շատ հասանելի է», – ասում է բժիշկը:

Բաքրաձեն այնուամենայնիվ կարծում է, որ սովորական սեքս-շոփ Վրաստանում չարժե բացել:

«Պետք է հաշվի առնել քրիստոնեական միջավայրը, այդ պատճառով էլ ես կարծում եմ, որ առցանց խանութը սեքս-շոփի ամենաօպտիմալ տարբերակն է: Ում ինչ պետք է լինում, գնում է, իսկ ովքեր դեմ են այդ ամենին, չեն տեսնում խանութն ու չեն բողոքում», – ասում է Բաքրաձեն:

Գրող և թարգմանիչ Աննա Կորձայան նույնպես կարծում է, որ սեքս-շոփ Վրաստանում չեն բացի դեռ մի քանի տասնամյակ, սակայն ոչ միայն այն պատճառով, որ բնակչությունն է դեմ:

Նրա խոսքով, երկու թեմա կա, որոնք վրացական գրականությունում գրողները չպետք է շոշափեն, նրանց կհալածեն:

«Դա կրոնն ու սեքսն են, իսկ մնացածի մասին կարող եք գրել», – ասում է նա:

Հայաստան. միայն առցանց

Ինչո՞ւ Երևանում սեքս-շոփեր չկան: Ավելի ճիշտ դրանք չկան Երևանի իրական ֆիզիկական տարածքում, սակայն բավականին շատ են համացանցում:

Իրավական տեսանկյունից դրանք, ինչպես և Վրաստանում, արգելված չեն: Սովորական մարդու տեսանկյունից սեքս-շոփերի առկայությունը առաջադեմության նշան է, սակայն որոշ մարդիկ սեքս-շոփ են համարում ներքնազգեստի խանութներն ու սուպերմարկետների համապատասխան բաժինները:

Մնացած երևանցիները կարծում են, որ սեքս-շոփերը վնասակար են առողջությանը:

Նրանց խոսքով, ապրանքը ներմուծում են հիմնականում Չինաստանից, իսկ լավ ապրանքը թանկ արժե և շատերը չեն կարող իրենց թույլ տալ: Օրինակ, վագինիզմի բուժման համար անհրաժեշտ ֆալոսները տարբեր չափսերի մի ամբողջ հավաքածու են և արժեն 1000 եվրո:

Հոգեբան Շամիրամ Ռշտունին պնդում է, որ հայերին զաուգահեռ հայկական առցանց սեքս-շոփերի հաճախորդների մեծ մասը իրանցիներն են:

Այդպիսի կայքերից մեկը մինչև 18 տարեկանների համար ահեղ նախազգուշացմամբ մեզ դիմավորեց: Կայքը 3 լեզվով է (անգլերեն, ռուսերեն, հայերեն), ապրանքի տեսականին տպավորիչ է. վիբրատորների, մաստուրբատորների և սեքսուալ հաճույքների այլ առարկաների ամբողջական տեսականի:

Ինչո՞ւ նման խանութներ չկան սովորական առևտրի կենտրոններում: Երևանյան մշակութային մարդաբաններից մեկի խոսքով, եթե ինչ-որ մեկը համարձակվի սեքս-խանութ մտնել, բոլորն այդ մասին կիմանան հենց նույն երեկո, և այնպիսի բամբասանքներ կտարածվեն, որ մարդու կյանքը մի ժամում կկոտրվի:

Հայերին զուգընթաց հայկական առցանց սեքս-շոփերի հիմնական հաճախորդները Իրանի բնակիչներն են:

Ադրբեջան. «պոռնոգրաֆիկ նյութեր»

Ադրբեջանում սեքս-շոփեր չկան: Սկսենք նրանից, թե արդյո՞ք դրանց անհրաժեշտությունը կա:

Գինեկոլոգ Զարիֆա Կուլիևան, որը տասը տարուց ավել աշխատել է ռիսկի խմբերի հետ, կարծում է, որ սեքս-շոփերը կարող էին օգնել բազմաթիվ միայնակ կանանց և տղամարդկանց: Էրոտիկ արտադրանքի խանութները, նրա կարծիքով, պետք են ոչ միայն միայնակ մարդկանց, այլ նաև ընտանեկան զույգերին:

«Ժամանակի ընթացքում զույգերի ինտիմ կյանքում փորձարկումների անհրաժեշտույթուն է առաջանում: Մեր տղամարդիկ հակված չեն սեքսուալ նորությունները փորձարկելու իրենց կանանց հետ, – ասում է նա: – Նրանք կամ օգտվում են սեքս-ինդուստրիայի ծառայություններից, կամ սիրուհի են պահում: Դա վնասակար է նյութական տեսանկյունից, անցանկալի է կնոջ և զուգընկերոջ առումով, ինչպես նաև հղի է առողջական խնդիրներով»:

«Սեքս-շոփից գնված ապրանքի օգնությամբ այդ զույգերը կկարողանային բազմազան և հարուստ դարձնել իրենց ինտիմ կյանքը, – ասում է բժիշկը: Հաշվի առնելով նաև սեռական փոքրամասնությունների շրջանում զուգընկերների պակասը, սեքս-շոփերը այդ իրավիճակից ելք կարող էին դառնալ»:

Սակայն Զարիֆա Կուլիևան նմանատիպ վաճառակետերի բացումն անիրատեսական է համարում:

«Չեմ կարծում, որ սեքս-շոփերի բացումը մեր երկրում հնարավոր է: Դա ծաղրի առարկա և բնակչության կողմից քննադատության արժանի երևույթ կդառնա: Մարդիկ կվախենան անգամ մտնել այդպիսի խանութներ», – կարծում է նա:

Ադրբեջանում հասարակության չընակլմանը գումարվում են նաև իրավական խնդիրները:

«ՔՕ 242 հոդվածի համաձայն, գովազդային նպատակով պոռնոգրաֆիկ նյութերի տարածումն ու պատրաստումը, ինչպես նաև պոռնոգրաֆիկ բնույթի հրապարակումների, ֆիլմերի և տեսանյութերի, նկարների և այլ առարկաների առևտուրը, հանցագործություն է համարվում», – հիշեցնում է իրավաբան Ֆարիզ Նամազլին:

Նրա խոսքով, սեքս-շոփում վաճառվող առարկաները պոռնոգրաֆիկ արտադրանք են համարվում, հետևաբար խանութ բացելը և նման առարկաների վաճառքն այդ խանութներում կհամարվի պոռնոգրաֆիկ նյութերի ապօրինի վաճառք:

«Եթ ինչ-որ մեկը ցանկանա նման ընկերություն բացել, հավանաբար այն նույնիսկ թույլ չեն տա գրանցել, – ասում է նա: Նման պրակտիկա արդեն կա: Sex.az անվանմամբ կայք գրանցելու փորձ է եղել, սակայն այն չեն գրանցել»:

Ադրբեջանի գլխավոր կրոնն իսլամն է: Մենք խնդրել ենք սեքս-շոփերի վերաբերյալ կարծիք հայտնել իսլամական իրավագետ Նիամ Ագիլին:

«Կրոնի տեսանկյունից անցանկալի հղիությունը կանխարգելող, վերահսկող հաբերը, սեքսուալ կյանքի մասին տեղեկատվական գրքերը, էրոտիկ հագուստն ու նման առարկաները կարող են վաճառվել դեղատներում և խանութներում, – բացատրեց նա: – Սակայն մաստուրբացիային օգնող նյութերն անընդունելի են: Դա արգելում է ոչ միայն իսլամն, այլ նաև այլ կրոնները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031