Արցախի Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ինչպես աշխարհի ցանկացած բանակում, մեր զինված ուժերում ևս հնարավոր չէ բացառել արտակարգ դեպքերն ու միջադեպերը: Բնական է նաև այդ ամենի մասին տեղեկանալու հասարակական պահանջը: Սակայն լինում են պահեր, երբ անհրաժեշտություն է առաջանում շրջանցել բնական համարվող նույն այդ հասարակական պահանջը, հատկապես, եթե խոսքը վերաբերում է ռազմական գործին: Կարծում եմ, որ դեռևս պատերազմի մեջ գտնվող երկրի ռազմավարական շահն ավելի գերադասելի է, քան պատեհ հետաքրքրություն պարունակող հրապարակայնությունը»: