Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ՀԿ-ներն անհանգստացած են Սերժ Սարգսյանի մամլո քարտուղարի արտահայտած մտքից

Դեկտեմբեր 02,2016 21:21

Արցախի երիտասարդական հասարակական կազմակերպությունները խորապես անհանգստացած են վերջերս ՀՀ Նախագահի մամլո քարտուղար Վլադիմիր Հակոբյանի՝ «Ազատություն» ռադիոկայանին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին տված հարցազրույցում արտահայտած այն մտքից, որ «Որևէ տարածքի վերադարձի մասին հարցը կարող է առարկայական լինել միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման պարագայում»:

Մենք՝ անկախության սերնդի ներկայացուցիչներս, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման այսպես կոչված «Մադրիդյան սկզբունքներ»-ի առնչությամբ բազմիցս նշել ենք մեր դիրքորոշումը, շեշտելով, որ մեզ առաջարկվող տարբերակը որակում ենք անարդար և մեր ժողովրդի ազգային-պետական շահերին հակասող։

Համոզված ենք, որ հակամարտության կարգավորման շուրջ ԵԱՀԿ ՄԽ կողմից ներկայացված ցանկացած փաստաթուղթ առանց ԼՂՀ ժողովրդի համաձայնության չի կարող կենսագործվել, ինչպես դա բխում է ժողովուրդների ազատ ինքնորոշման միջազգային իրավական նորմից, որը դրված է նաև հիմնախնդրի կարգավորման հիմքում:

1991թ. դեկտեմբերի 10-ին ԼՂՀ ժողովուրդը, իր կամքն արտահայտելով անկախության մասին հանրաքվեում, հաստատել է անկախ ապրելու իր վճռականությունը և միջազգային իրավունքի բոլոր նորմերի և լուծարվող ԽՍՀՄ-ի օրենքների հիմքի վրա հռչակել է պետություն՝ Ադրբեջանական Հանրապետությանը իրավաբանորեն չպատկանող տարածքներում:

Իրեն պարտադրած պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դուրս չի եկել Լեռնային Ղարաբաղի սահմաններից՝ այն երկրամասից, որը իրեն է պատկանում թե փաստորեն, թե իրավաբանորեն, թե պատմականորեն: Այդ տարածքների կարգավիճակը ամրագրված է 2006 թվականին ընդունված ԼՂՀ Սահմանադրությամբ: Հետևապես՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չունի, այսպես կոչված, «անվտանգության գոտի հանդիսացող տարածքներ»: ԼՂՀ անքակտելի մաս կազմող բոլոր տարածքներն ըստ վարչական ենթակայության բաշխված են «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքի համաձայն:

Մենք ողջունում ենք ԼՂՀ-ում խաղաղության ապահովմանն ուղղված միջնորդական ջանքերը, սակայն մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ Արցախի ճակատագրին և շահերին առնչվող ցանկացած համաձայնություն, որ ձեռք կբերվի առանց ԼՂՀ լիարժեք եւ իրավահավասար մասնակցության, չի կարող ընդունվել մեր կողմից:

ԼՂՀ, ք. Ստեփանակերտ 02.12.2016թ.

«Հայկի Սերունդ» ՀԿ

ԱԱՄ «Հայրենյաց Պաշտպան» ՀԿ

«Առաջ Արցախ» ՀԿ

«Արցախակերտում» ՀԿ

«Միացյալ Հայաստան» ՀԿ

«Հանուն Արցախի» ՀԿ

«Մտքի ուժը» ՀԿ

«Հանուն հայրենիքի» ՀԿ

«Իրազեկ սերունդ» ՀԿ

«Արա Գեղեցիկ» ՀԿ

«Ազգային Արցախ» ՀԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ան չէ ալ… Արցախ որ ըսիք, միտքս ինկաւ… այդ կողմերը տեւապէս իրար անցած մարդ մը կար որ ապտակ մը ստացաւ, նուրբ քիթիկը վնասեց, ի՞նչ եղաւ այդ սերիալը…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031