Լրահոս
Օրվա լրահոսը

«Միայն ոստիկանության թղթերում երեւում է, որ Կիվիրյանին առնվազն 30 րոպե ավելի են պահել». Արամազդ Կիվիրյան

Դեկտեմբեր 02,2016 21:09

Վարչական դատարանն այսօր շարունակեց ընդդեմ վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի ՀՀ ոստիկանության հայցի քննությունը:

Ոստիկանությունը պահանջում է  վարչական պատասխանատվության ենթարկել Կիվիրյանին, 2015 թվականի հունվարի 15-ին Վալերի Պերմյակովին ՀՀ օրենսդրությամբ դատելու պահանջով ՌԴ դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:

Արամազդ Կիվիրյանը դատական նիստի ժամանակ ոստիկանության ներկայացուցչից պարզաբանումներ պահանջեց ակցիայի ժամանակ ոստիկանների գործողությունների իրավաչափության վերաբերյալ:

«Արգիշտի Կիվիրյանին բերման են ենթարկել ու ձերբակալել, ոստիկանությունը պատճառաբանում էր, որ դատախազության շենքի մուտքը փակվում էր, չնայած մեր կողմից ներկայացվել է նաեւ դատախազություն ուղարկված գրության պատասխանը, որտեղ նշված էր, որ դատախազության շենքն ունի երկու մուտք, այսինքն, եթե նույնիսկ դատախազության շենքի մուտքը փակվեր էլ, հնարավոր էր ելումուտը կազմակերպել մյուս մուտքից: Չնայած հավաքի մասնակիցներից որեւէ մեկը նպատակ չի ունեցել փակել դատախազության շենքի մուտքը, նպատակը եղել է իրենց ձայնը բարձրացնել իրենց ձայնը»:

Արամազդ Կիվիրյանը ոստիկանության ներկայացուցչին նաեւ հարցադրում ուղղեց` վարչական վարույթի բոլոր նյութերը կազմվել են Կիվիրյանի ներկայությամբ, փաստեցին` այո, բայց պարոն Կիվիրյանը չհամոզվեց. «Նախ եւ առաջ ձերբակալման ժամերը ոստիկանության փաստաթղթերում տարբեր են, մի դեպքում գրանցված է ժամը 5-ին, մյուս դեպքում` 5:10: Վերջին ոստիկանն էլ, որը այդ գործով բացատրություն է տվել, ժամը 8:30-ին է ավարտել բացատրությունը… միայն ոստիկանության թղթերում երեւում է, որ Կիվիրյանին առնվազն 30 րոպե ավելի են պահել դեպքի օրը ոստիկանության բաժնում, իսկ ոստիկանի բացատրության ժամանակ Արգիշտի Կիվիրյանը մասնակից չի եղել»: Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2017 թվականի փետրվարի 15-ին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «վելուծաբան»… տպաւորիչ, խորհրդավոր տիտղոս…
    սա մէ՞կը ոնց են ստանում արդյոք Հայաստանում,

    այս ե՞լ հատուկ վկայականով, որ հնարաւոր է գնել Վերնիսաժի հատուկ սեղաններից, շաբաթ օրերը…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031