Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը Սամվել Բալասանյանին խոստացել է որոշ նախարարություններ տեղափոխել Գյումրի

Դեկտեմբեր 02,2016 19:55

Այսօր Գյումրու բյուջեի նախագծի քննարկումն էր, հենց այդ ժամանակ էլ այս թեմային հպանցիկ անդրադարձավ Սամվել Բալասանյանը՝ տեղեկացնելով, որ նման խոսակցություն եղել է իր ու վարչապետ Կարեն Կարապետյանի միջև։ Սակայն քաղաքապետը մանրամասներ հաղորդել չցանկացավ։

«Երկու օր առաջ խորհրդակցություն եղավ վարչապետի մոտ, տեսնենք փոփոխություններ կլինեն տարբեր գերատեսչությունների հետ կապված, որպեսզի կարողանան ապակենտրոնացնել Երևանից որոշ գերատեսչություններ, տեղափոխեն Գյումրի։ Հիմա ինչպիսի արդյունք կունենա, տեսնենք, հիմա չեմ ուզել բարձրաձայնել, թե ինչ եմ խոսել, համենայնդեպս սա շատ կարևոր աշխուժություն կտա մեր քաղաքին, եթե, իհարկե, որևէ ինստիտուտ կամ գերատեսչություն տեղափոխեն Գյումրի։ Սա շատ կարևոր է Գյումրիի զարգացման համար»,-ասաց Սամվել Բալասանյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031