Լրահոս
Օրվա լրահոսը

Հոր ժառանգության իր փայը վերցնելու համար իջեւանցուն դատում են

Դեկտեմբեր 02,2016 19:07

Ռազմիկ Պապյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր իրական իրավունքներն ինքնակամ իրականացնելով՝ հանգուցյալ հոր ունեցվածքից մասնաբաժնի իրավունք ունենալով, օրենքով սահմանված կարգով ժառանգություն ստանալու փոխարեն ինքնիրավչություն է արել:

Նա 2016թ. հունիսի 26-ին, ժամը 20-ի սահմաններում Իջեւան քաղաքում գտնվող հայրական տնից մոր՝ Թումիզար Պապյանի ներկայությամբ ինքնագլուխ, որպես իր մասնաբաժին վերցրել, իր բնակարան է տեղափոխել ընդհանուր 195 հազար դրամ արժողությամբ իրեր:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Ռ.Պապյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդվածի 1-ին մասով («Ինքնիրավչությունը»): Սույն քրեական հոդվածով բնութագրվող հանցանքը պատժվում է 300-500 հազար դրամի չափով տուգանքով կամ 1-3 ամիս ժամկետով տուգանքով: Նշված քրեական գործն այժմ քննվում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031