«ՊԲ լրատվության ծառայությունն անցած շաբաթում մի քանի անգամ հաղորդել է, որ հակառակորդի կողմից հնչեցվել են կրակոցներ, այդ թվում ոչ սովորական հրաձգային զենքերից, բայց դա լարվածության բարձր աստիճան չի: Եթե ոմանց համար մեկ կրակոցը լուրջ լարում է, մենք վաղուց ընտելացել ենք դրան»,-ՀՀ հյուսիս-արեւելյան սահմանագիծ կատարած այցի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«ՀՀ եւ ԼՂՀ սահմանագոտու ողջ երկայնքով իրավիճակը համեմատաբար հանգիստ է, չկա որեւէ լարվածություն: Այն կրակոցները, որոնք գրեթե ամեն օր հատկապես գիշերային ժամերին լինում են շատ քիչ քանակությամբ, լարվածություն չեն նշանակում: ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակը, հետեւում են հակառակորդին»,-հավելեց նա:
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ նշյալ կրակոցներն անթիրախ են եւ անկանոն:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ