Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ–ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովը` Հայաստանում

Դեկտեմբեր 02,2016 18:38

Երևանում դեկտեմբերի 1-2-ն անցկացված Հայ–ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովի շրջանակում զուգահեռաբար ընթացող 4 աշխատախմբերում հանդիպում-քննարկումներ են տեղի ունեցել՝ կրթություն և ֆրանկոֆոնիա, ուրբանիզմ և քաղաքային ենթակառուցվածքներ, զբոսաշրջություն, ինչպես նաև գյուղատնտեսություն ուղղություններով:

Նորագույն տեխնոլոգիաները՝ ի նպաստ կրթության և մասնագիտական ուսուցման աշխատախմբի քննարկումներին ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ  Սուքիասյանը և Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանը:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Արամ Սուքիասյանը կարևորել է երկկողմ համագործակցության խորացումը նաև կրթության ոլորտում և, գնահատելով ֆրանկոֆոն ոչ ֆորմալ կրթությունը, նշել է, որ հատկապես երիտասարդության շրջանում այն ավելի գրավիչ դարձնելու գործում մեծ է նորարարական տեխնոլոգիաների դերը: Քաղաքապետի տեղակալը նաև համոզմունք  է հայտնել, որ աշխատանքային խմբերում քննարկումները կանցնեն արդյունավետ և կմատնանշեն կոնկրետ ձեռքբերումներ:

Հանդիպման ընթացքում զեկույցներով են հանդես եկել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, մշակույթի և տուրիզմի վարության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, ինչպես նաև հանրակրթության վարչության մասնագետները,  Ֆրանսիական համալսարանի ռեկտորը, Թումո ստեղծարար կենտրոնի տնօրենը,  ոլորտի այլ պատասխանատուներ:

Աշխատանքային խմբում քննարկումներ են ընթացել երկու կողմերի տեղական ինքնակառավարման մարմինների միջև փոխգործակցության, կրթության բնագավառում նորագույն տեխնոլոգիաների միջոցով ֆրանսերեն լեզվի նկատմամբ հետաքրքրության աճի վերաբերյալ: Մասնակիցները զրուցել են նաև գիտելիքների հասանելիության եղանակների, մասնագիտական նոր պահանջների և ոլորտին առնչվող մի շարք այլ հարցերի շուրջ:

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովի շրջանակում Երևանը մասնակցել է նաև համաժողովի տուրիզմ, ուրբանիզմ և քաղաքային ենթակառուցվածքներ աշխատախմբերին: Զեկույցով հանդես են եկել «Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրեն Սիրեկան Օհանյանն ու քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031