Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ ներկայացուցիչ. «Ցանկանում ենք ՀՀ-ում ԼԳԲՏԻ համայնքի նկատմամբ բռնություններին անհապաղ վերջ տրվի»․ (Տեսանյութ)

Դեկտեմբեր 02,2016 18:40

Այսօր մի շարք կազմակերպություններ ներկայացրեցին Հայաստանում ԼԳՊՏԻ՝ լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, ինտերսեքս անձանց մարդու իրավունքների իրացման համապարփակ ռազմավարությունը, որն ուղղված է, ինչպես ռազմավարության գրքույկում  է գրված,  Հայաստանում  բնակվող ԼԲԳՏԻ անձանց նկատմամբ խտրականության եւ չարաշահումների դեմ պայքարին:

Մինչ ռազմավարության ներկայացնելը, Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային համագործակցության բաժնի աշխատակից Լինե Ուրբանն ասաց, որ ԵՄ պատվիրակությունը շատ ուրախ է այս նոր ռազմավարության համար, որովհետեւ կարծում են, որ ԼԳԲՏԻ համայնքի համար Հայաստանում կարեւոր է, տիկին Ուրբանի խոսքերով ասած՝ այս առաջընթացը ներմուծել:

«Մենք կարծում ենք՝ մի քանի հարցեր կան, որոնք շատ կարեւոր են Հայաստանի համար եւ կարծում եմ, մենք՝ ԵՄ-ն կցանկանար, որպեսզի ԼԳԲՏԻ համայնքի դեմ բռնություններին, ոտնձգություններին եւ ֆիզիկական ոտնձգություններն անհատների նկատմամբ՝ վերջ տրվեն հնարավորինս շուտ: Մենք սա դիտարկում ենք գլխավոր մտահոգություն՝ մարդու իրավունքների առումով: Ֆիզիկական բռնություն, ատելության քարոզ, ատելության խոսք՝ այն խնդիրներն են, որոնք մենք համարում ենք ամենակործանարարը համայնքի համար»:

img_8690 img_8681

Տիկին Ուրբանն անդրադառնալով խտրականության դեմ օրենքի նախագծին, ասաց, որ հուսով է այս մարմինը կաջակցի օրենքի կիրարկմանը եւ այն մարդկանց իրավունքների պաշտպանությանը, որոնք գտնում են, որ իրենց նկատմամբ  խտրականություն է դրսեւորում:

«Հասարակություն առանց բռնության հ/կ-ի ներկայացուցիչ Լիդա Մինասյանն էլ  ներկայացրեց «Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների գործնական գնահատում» հետազոտությունը:  Մինասյանի խոսքերով՝ տարբեր հարցումներ են իրականացվել, ուսումնասիրվել է նաեւ օրենսդրական դաշտը:

Ըստ հետազոտության՝ Հայաստանում խնդրի պատմական եւ սոցիալական համատեքստը՝ պատմականորեն ազգային ինքնությունը  փրկելու խնդիրը դարեր շարունակ արդիական է, հայոց հետերոսեքսուալ ինքնության կերտումը մասամբ նաեւ կախված է էթնիկ ինքնության, կրոնի եւ Հայ Առաքելական եկեղեցու շաղկապումից, արժանապատվության ու հավասարության իրավունքի պահանջը որպես մարտահրավեր սոցիալական նորմերին:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

 

Արման Աղաջանովն էլ ներկայացրեց մի հետազոտության արդյունքներ՝ ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ հավասարության, հասարակական վերաբերմունքի մասին:

«Բնակչության մոտ 21 %-ը կարծում է, թե գիտնակաները դեռեւս չունեն հստակ պատասխան՝ ինչպես են ձեւավորվում սեռական կողմնորոշումը, գենդերային ինքնությունը: Տարածված կարծրատիպերը հասարակության մեջ որ կան այն է, որ գեյերի մասին կա ավելի ուժեղ կարծրատիպեր, լեսբիների մասին՝ ավելի թեթեւ մեղմ: Օրինակ Հայաստանի  բնակչության 66%-ը կարծում է,  որ նույնասեռական տղամարդիկ սեփական արտաքինին եւ նորաձեւությանը մեծ ուշադրություն են դարձնում, 56%-ը կարծում է ՄԻԱՎ տարածողներն են: Լեսբիների մասին այլ է պատկերը. 48%-ը  կարծում է՝ նրանք ատում են տղամարդկանց»,-ներկայացրեց Աղաջանովը:

Հետազոտության այլ մանրամասները՝ տեսանյութում

Ռազմավարությունում սահմանված են, թե որ ոլորտում ինչ քայլեր պետք է արվեն ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության, հավասարության համար:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031