Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» գործերով կգնան ՄԻԵԴ

Դեկտեմբեր 02,2016 18:30

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արամ Հակոբյանի գործով նիստը չի կայացել: Արամ Հակոբյանի պաշտպանները բողոքարկում էին Արամ Հակոբյանի դեմ քրեական հետապնդումը մասամբ դադարեցնելու միջնորդության մերժումը:

Արամ Հակոբյանի փաստաբաններից Դավիթ Գյուրջյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ նիստն այսօր չի կայացել, որովհետեւ Արամ Հակոբյանին դատարան չեն բերել: Նաեւ` քննիչը տեղյակ չի եղել, թե ի՞նչ գործով է ներկայանալու դատարան:

Հայցի քննությունը կկայանա դեկտեմբերի 16-ին, ժամը`16. 30:

ՀՀ վերաքննիչ դատարանն այսօր մերժվել է «Սասնա ծռերի» մեկ այլ անդամի` Գագիկ Եղիազարյանի բողոքը, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ կալանքի երկարաձգման միջնորդությունը բավարարելու որոշման դեմ։ Փաստաբան Դավիթ Գյուրջյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ Գագիկ Եղիազարյանի պաշտպանները անիմաստ են համարել անգամ նիստին ներկա գտնվել, քանի որ բողոքում մանրամասն ներկայացել են իրենց տեսակետը: Բացի այդ, «մանավանդ, որ անընդհատ պատի ենք դեմ առնում»:

Դավիթ Գյուրջյանն ասաց, որ իրենք մերժումը կբողոքարկեն Վճռաբեկ դատարանում: Հայաստանյան ատյանները սպառելուց հետո, կդիմեն եվրոպական ատյաններ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ՄԻԵԴ-ն ել իրենց կ’ասի՝ NIET!

    lol

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031