Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում այսօր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանեց ԼՂՀ Մարտունու շրջանում զինծառայողների վիրավորվելու դեպքը:
«Եթե ՊԲ-ն անհրաժեշտություն չի գտել այդ դեպքերի մասին հայտնելու, ուրեմն անհրաժեշտ չի եղել հայտնել: Պետք չի փորձել ինչ-որ բան հայտնելն ինքնանպատակ սարքել՝ հատկապես վիրավորների հարցում, որովհետեւ կա մարտական իրավիճակ…
Հատուկ ինչ-որ բան չենք թաքցնում, իսկ եթե ինչ-որ բան պետք չի ասել գոնե այս պահի դրությամբ, ուրեմն դա բխում է ծառայության անվտանգության, միգուցե՝ հենց զինակիցների անվտանգությունից»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Այս Արծրուն Հովհաննիսյան մարդու ասածներին դուք 4-օրյա պատերազմից հետո դեռ հավատու՞մ եք: Որտե՞ղ էր այս Արծրուն Հովհաննիսյանը, երբ բանակում խաղաղ պայմաններում գողական բարքերին զոհ դարձած զինվորների սևազգեստ մայրերին Երևանի կենտրոնի փողոցներում քաշքշում էին:
Հարգելի հայեր,հասկացեք,որ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը առաջի՛ն հերթին Պ.Նախարարի ու Պ.Նախարարության «քաղաքականությունը» պիտի պաշտպանի: Արծրուն Հովհաննիսյանը հե՛նց դրա համար է աշխատավարձ ստանում: