Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սոցիալական ապահովություն պետական ծառայությունը նոր պետ ունի

Դեկտեմբեր 02,2016 17:30

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի 2016թ. դեկտեմբերի 2-ի 1140-Ա որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ է նշանակվել Արտակ Ղազարյանը:

Արտակ Ղազարյանն ունի զարգացման ծրագրերի կառավարման ավելի քան տասնհինգամյա փորձ։ Վերջին տարիներին ղեկավարել է ամերիկյան «Քեմոնիքս Ինթերնեշընըլ» ընկերությունը և ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության Կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը, որի հիմնական նպատակն էր աջակցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը կենաթոշակների ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման գործում։
Արտակ Ղազարյանի ղեկավարած ծրագրերը ներառել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաներն ու ինովացիան, զբոսաշրջությունը, տնտեսական մրցունակությունն ու էներգետիկան։

Արտակ Ղազարյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետները, ՀՀ կառավարման ակադեմիան և Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների դպրոցը։ Մասնագիտական և ծրագրերի կառավարման վերաբերյալ վերապատրաստումներ է անցել ԱՄՆ-ում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և Ռուսաստանում։ Տիրապետում է ռուսերենին, անգլերենին և գերմաներենին: Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների։

Ծնվել է 1973թ․ փետրվարի 8-ին, Վայք քաղաքում։ Զինապարտ է, ունի պահեստազորի լեյտենանտի զինվորական կոչում։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031