Լրահոս
Օրվա լրահոսը

«Քառօրյա պատերազմի» ռազմաքաղաքական հանրագումարը` Մոսկվայում

Դեկտեմբեր 02,2016 17:11

2016 թվականի նոյեմբերի 29-ին Մոսկվայում` Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հանդիպումը: Հանդիպմանը ներկա էին ավելի քան 100 մարդ, որոնց թվում` հայտնի լրագրողներ, գրողներ, Մոսկվայի առաջատար բուհերի ուսանողական հայկական ակումբների ներկայացուցիչներ և դասախոսական անձնակազմ: Հանդիպումը կազմակերպել էր Մոսկվայի հայկական և ազգիերի մշակույթին նվիրված թանգարանի կողմից:  Սա թանգարանի կողմից կազմակերպված «Հայաստանի դեմքերը» շարքի առաջին միջոցառումն էր:  Այս նախագիծը հիմնականում վերաբերում է  սփյուռքի ներկայացուցիչներին:

Քաղաքական բանավեճի հիմնական թեման էր` Հայկական պետականությունը (քաղաքական քարտեզը և քաղաքական կառուցվածքը), `, ընտրությունների միջոցով իշխանափոխության 25-ամյա չհաջողված փորձը և հայկական սփյուռքի մասնակցությունը Հայաստանի քաղաքական կյանքին:

Հանդիպումն անցավ բուռն քննարկումների մթնոլորտում, եղան բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում էին նաև «Սասնա ծռեր» ապստամբության պատճառներին և հետևանքներին, որը բացահայտեց իշխող քաղաքական համակարգի ճգնաժամը և որն էլ, ցավոք սրտի, գործող իշխանությունների համար հետևությունների աղբյուր չհանդիսացավ:

Զարուհի Փոստանջյանը նաև ներկայացրեց իր տեսլականը Հայաստանում գալիք ընտրական գործընթացների վերաբերյալ:

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031