Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը վարչապետ չէ, բայց շարունակում է մնալ տնտեսագիտականի խորհրդի նախագահ

Դեկտեմբեր 02,2016 17:06

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեռեւս 2016-ի հուլիսին կառավարության նիստերից մեկի ժամանակ հայտարարել էր, որ հրաժարվում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից՝ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով: Նա նաեւ հավելել էր, թե առաջիկա խորհրդի նիստում կառաջարկի ԿԳ նախարարության հետ միասին քննարկել խորհրդի նոր նախագահ ընտրելու հարցը:

Չնայած սրան, Հովիկ Աբրահամյանը շարունակում է մնալ որպես տնտեսագիտական համալսարանի խորհրդի գործող նախագահ:

Aravot.am-ը այս մասին մեկնաբանություն խնդրեց տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Սեւակ Խաչատրյանից:

«Բոլորս էլ լսել ենք, որ նախկին վարչապետ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է ՀՊՏՀ խորհրդի նախագահի պաշտոնից՝ իր դուրս գալու մասին: Ասեմ, որ այդ հայտարարությունից հետո մինչ օրս բուհի խորհրդի նիստ չի եղել, և ես տեղյակ չեմ հիմնադիրի ներկայացրած ցուցակում եղե՞լ է փոփոխություն, թե՞ ոչ: Կարծում եմ՝ այս հարցի վերաբերյալ հստակ պատասխան կարող են տալ կառավարությունից կամ ԿԳ նախարարությունից»,-պատասխանեց ՀՊՏՀ պրոռեկտորը:

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց նաեւ ԿԳ նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանից: Պարոն Սուքիասյանը հայտնեց, որ

բուհերի կառավարման խորհուրդներում պարբերաբար կատարվում են համապատասխան փոփոխություններ՝ կախված խորհրդի անդամների կարգավիճակների փոփոխությունից: Ինչ վերաբերում է տնտեսագիտական համալսարանին, պարոն Սուքիասյանի խոսքերով, դեռեւս այս բուհի խորհրդի կազմի փոփոխություն չի իրականացվել, եւ ամեն ինչ կհստակեցվի մինչեւ դեկտեմբեր ամսվա վերջ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031