Դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը, որը զբաղեցնում է բնապահպանության նախարարի պաշտոնը, այսօր լրագրողների հետ զրույցում, ասաց, որ ՀՀԿ-ի կողմից ընտրություններից հետո առաջարկված թեկնածուն` Կարեն Կարապետյանը, ՀՅԴ-ի համար նախընտրելի թեկնածու է:
Հարցին, թե ՀՅԴ-ն չի՞ ունենա իր թեկնածուն, թե ընտրություններից հետո սատարելու է վարչապետ Կարեն Կարապետյանին, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ եթե խոսքը գնում է ընտրությունների շրջանում առաջնորդող դերի մասին, ապա ընտրություններին գնալու են, որպես առանձին քաղաքական ուժ` Դաշնակցություն, ինչպես որ միշտ արել են. «Ամենեւին մտադիր չենք, այն համաձայնագիրը, որով համագործակցում ենք, դրա դրույթներից հրաժարվել, ընդհակառակը, մենք ուզում ենք այդ դրույթները կյանքի կոչել: Դա նաեւ ենթադրում է, որ Հանրապետական կուսակցության եւ նաեւ հանրապետության նախագահի կողմից առաջադրված վարչապետը մեզ համար նախընտրելի վարչապետ է:
Ճշտող հարցին, թե ՀՅԴ-ն վարչապետի թեկնածու չի՞ առաջադրելու, պարոն Մինասյանն ասաց. «Վարչապետի թեկնածուն այն ժամանակ է ի հայտ գալիս, երբ օրինակ` հավաքում ես այնքան ձայն, քաղաքացիներն այնքան վստահություն են տալիս, որ կարող ես ձեւավորել ինքնուրույն կառավարություն»:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
դժվար է որոշել՝ լա՞ց լինել, թէ ծիծաղիլ…