Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պարգևներ են հանձնվել լավագույն մարզական արդյունքներ գրանցած հաշմանդամ մարզիկներին

Դեկտեմբեր 02,2016 16:22

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ պարգևներ է հանձնել լավագույն մարզական արդյունքներ գրանցած հաշմանդամ մարզիկներին:

Նախարարը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին՝ մարզիկներին հորդորելով ավելի ակտիվ մարզվել, իսկ մարզիչներին՝ լինել հետևողական և իրենց գիտելիքներն ու փորձառությունը անվերապահորեն փոխանցել մարզիկներին: «Սպորտը և մշակույթը այն երկու ոլորտներն են, որոնք հնարավորություն են տալիս հաշմանդամություն ունեցող անձանց հաջողությամբ ինտեգրվել հասարակությանը: Հաշմանդամային սպորտի հարգելի՛ ներկայացուցիչներ, խնդրում եմ լինել ակտիվ և հիմնավորված առաջարկություններով մասնակցել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակմանը: Դա կօգնի օրենսդրորեն լինել պաշտպանված և օգտվել սահմանված հնարավորություններից»,- ասել է Հրաչյա Ռոստոմյանը:

2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի ամառային պարալիմպիկ խաղերում պաուերլիֆտինգ մարզաձևում 5-րդ տեղը գրաված Գրետա Վարդանյանն արժանացել է միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման: Հաշմանդամային սպորտի զարգացման գործում ունեցած ներդրման և բարձր արդյունքներ ցուցաբերելու համար շնորհակալագրերով պարգևատրվել են.

խուլերի ըմբշամարտ մարզաձևից՝

Սենիկ Սերոբյան (երիտասարդների աշխարհի  առաջնության 1-ին և 3-րդ տեղ)

Արարատ Սարգսյան (երիտասարդների աշխարհի  առաջնության 3-րդ տեղ)

Ժորա  Գրիգորյան (մեծահասակների աշխարհի  առաջնության 2-րդ տեղեր)

Սարգիս Սարգսյան (մեծահասակների աշխարհի  առաջնության 2-րդ տեղեր)

Գագիկ Սերոբյան (Սենիկ Սերոբյանի անձնական մարզիչ)

խուլերի ձյուդո մարզաձևից՝

Ռոբերտ Գևորգյան (աշխարհի առաջնության 2-րդ տեղ)

խուլերի շախմատ մարզաձևից՝

Սարո Մելքոնյան (պատանիների աշխարհի  առաջնության 2-րդ տեղ)

Հակոբ Հակոբյան (վետերանների աշխարհի  առաջնության 3-րդ տեղ)

«Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ

Տիգրան Գևորգյան (լող, աշխարհի ամառային խաղեր 1-ին տեղ)

Սուրեն Բալասանյան (աթլետիկա, աշխարհի ամառային խաղեր 1-ին տեղ, ձմեռային խաղեր դահուկավազք՝ 3-րդ տեղ)

Կույրերի շախմատ մարզաձևից՝

Յուրի Ավետիսյան (Հայաստանի Հանրապետության բազմակի չեմպիոն)

Բազկամարտ մարզաձևից՝

Հարություն Մխիթարյան (միջազգային մրցաշարերի 3-րդ տեղ):

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031