Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Տավուշի վարորդները շարունակում են դժգոհել գազի թանկությունից

Դեկտեմբեր 02,2016 16:10

Ադրբեջանին սահմանակից Տավուշի մարզի վարորդները դժգոհում են ավտոգազալցավորման ճնշման կայաններում առկա բարձր գներից: Նոյեմբերյանի, Իջեւանի, Դիլիջանի տարածաշրջանների ավտոզալցավորման ճնշման կայաններում մեկ խորանարդ մետր գազը վաճառվում է 200 դրամով: Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի ԱԳԼՃԿ-ներում մեկ խորանարդ մետր գազի գինը 170 դրամ է: Բացի այդ, Սեւանում եղանակը ցուրտ է, լիցքավորված գազը հնարավորություն է տալիս ավտոմեքենայի ավելի մեծ երթ կատարել: Իսկ Տավուշի մարզում ավտոմեքենան լիցքավորվելուց հետո կարճ ժամանակ անց գազը «նստում է», լիցքավորված գազով մեքենան համեմատաբար քիչ տարածություն է անցնում: Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի տարածքով է Վրաստանից Հայաստան մտնում Ռուսաստանից սկիզբ առնող գազատարը, որից սնուցվում են Հայաստանի ավտոգազալցավորման ճնշման կայանները:

Տավուշի մարզի վարորդների համար զարմանալի է , որ Տավուշի մարզի հեռավոր, սահմանամերձ Բերդի տարածաշրջանի ավտոմեքենաների գազալցավորման կայաններում մեկ խորանարդ մետր գազի գինը 180 դրամ է, ավելի էժան, քան Տավուշի մարզի այլ տարածաշրջաններում:

Տավուշցի վարորդները մեզ դժգոհելով ավտոմեքենաները լիցքավորող գազի թանկ գներից, ցանկություն հայտնեցին, որ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրություն կատարի եւ պարզի, թե ինչ պատճառով է սահմանամերձ Տավուշի մարզում ավտոմեքենաները լիցքավորող գազը այլ մարզերի համեմատ թանկ:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031