Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը` տարածաշրջանային հաղթող

Դեկտեմբեր 02,2016 15:37

Շվեդիայում նոյեմբերի 28-ին անցկացված Երեխաների և երիտասարդների ֆինանսների միջազգային կազմակերպության (Child & Youth Finance International) «Global inclusion» (Գլոբալ ներգրավվածություն) մրցանակաբաշխությունում Հայաստանը ճանաչվել է տարածաշրջանային հաղթող:

Մրցանակաբաշխությանը մասնակցել են նոմինացված 45 երկրների 150 ներկայացուցիչներ, որոնց շարքում Հայաստանը՝ ի դեմս ՀՀ կենտրոնական բանկի, գրավել է առաջին տեղը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների շարքում: Մրցանակաբաշխության հիմնական նպատակն է ներկայացնել այն երկրներին և կառույցներին, որոնք մեծ ներդրում են ունեցել ֆինանսական կրթվածության և ներգրավվածության մակարդակի բարձրացման գործում:

Հայաստանը 2016 թ. առանձնացել է ֆինանսական, սոցիալական և կյանքի որակի բարելավմանն ուղղված նորարար ծրագրերի իրականացմամբ: Մրցանակը տրամադրվել է Ֆինանսական կրթման ազգային ռազմավարության ներդրման և արդյունավետ կիրառման, ինչպես նաև «Իմ Ֆինանսների ամիս» ծրագրի արդյունքում ֆինանսական կրթվածության քանակական և որակական ցուցանիշների աճի համար: Մրցանակը տրամադրվել է ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնին: Նշենք, որ 2016 թ. ընթացքում Հայաստանում իրականացվել են մի շարք ծրագրեր, ուղղված ֆինանսական կրթման մակարդակի բարձրացմանը:

Սկսվել են դպրոցներում ֆինանսական կրթման բաղադրիչի ներդրման աշխատանքները, գյուղական համայնքներում իրականացվում է «Ֆինանսական կրթում» ծրագիրը, իրականացվում է «Իմ ֆինանսների ամիս» տարեկան ծրագիրը և այլ կրթական միջոցառումներ: Ակտիվ ընդգրկվածություն ապահովել է նաև սոցիալական ցանցերի միջոցով ֆինանսական իրազեկումը:

Ընդհանուր առմամբ, 2016 թ. ընթացքում կազմակերպված ծրագրերին ընգրկվել են մոտ 70000 մարդ՝ աշակերտներ, ուսանողներ, գյուղաբնակ համայնքների բնակիչներ և այլն: Երեխաների և երիտասարդների ֆինանսների միջազգային կազմակերպությունը (Child & Youth Finance International) ֆինանսական կրթման և ներգրավվածության ոլորտում աշխարհի առաջատար կազմակերպություններից է, ով կրթել է շուրջ 36 միլլիոն երեխաների և երիտասարդների ամբողջ աշխարհում՝ գործակցելով տարբեր երկրների և կառույցների հետ և իրականացնելով տարբեր ֆինանսական կրթմանն ուղղված ծրագրեր, որոնց թվում է «Փողի միջազգային շաբաթ» (Global Money Week) ծրագիրը: Հայաստանը՝ ի դեմս ՀՀ կենտրոնական բանկի, ակտիվ գործակցում է վերջինիս հետ:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031