Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի արդեն նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին դրամահավաք է սկսել՝ կոչ անելով ցանկացողներին աջակցել իր նոր «Նոր ուժերի շարժում» կուսակցությանը:
«Նոր ուժերի շարժումն» իր առաջ ամբիցիոզ նպատակ է դրել՝ Ուկրաինայում հիմնել նոր քաղաքական դաս: Մենք բոլորս Ուկրաինայում միանգամայն նոր կազմակերպության հիմնադիրներ ենք, որում չկան գլխավորներ ու նշանակվածներ, մի կերպ հասցնողներ և յուրայիններ: Մենք ցանկանում ենք իշխանությունից վտարել մանրավաճառներին: Մենք ցանկանում ենք օլիգարխներին հեռացնել որոշումներ կայացնելուց: Ուկրաինայում իշխանության միակ աղբյուրը պետք է լինի ժողովուրդը, ինչպես որ գրված է Սահմանադրության մեջ:
Մենք հավատում ենք, որ դա հնարավոր է: Մենք սկսում ենք մեզնից: Մենք ցանկանում ենք հենց սկզբից ազնիվ փոխհարաբերություններ կառուցել պետության հետ և հայտարարում ենք, որ դրամահավաք ենք սկսում՝ «Նոր ուժերի շարժման» զարգացման և Ուկրաինան գերտերության վերածելու մեր ամբիցիոզ ծրագրերի իրականացման համար: Ով ցանկանում է միանալ՝ անցե՛ք հղումով և աջակցե՛ք մեզ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սաակաշվիլին՝ կցելով հանգանակության կայքի հղումը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ