Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր և հետազոտական ծրագրերի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը նոյեմբերի 28-29-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մասնակցեց Բեռլինի արտաքին քաղաքականության 6-րդ ֆորումին: Ֆորումի կազմակերպիչներն էին Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարարությունն ու նրա գործընկեր «Քյորբեր» հիմնադրամը:
Նոյեմբերի 28-ին Սաֆարյանը մասնակցեց Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարարության կազմակերպած ընդունելությանը: Նոյեմբերի 29-ին մեկնարկած ֆորումին Սաֆարյանը հարցադրումներով ու մեկնաբանություններով հանդես եկավ Մերձավոր Արևելքին ու Իրանի միջուկային համաձայնությանը նվիրված նիստում, ինչպես նաև՝ Եվրոպայի միասնականությանն ու Գերմանիայի դերին նվիրված փակ քննարկմանը:
Ֆորումի շրջանակներում Հայաստանի ու տարածաշրջանային հարցերի վերաբերյալ Սաֆարյանը տեսակետներ է փոխանակել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզ Գոթեմյոլլերի, Գերմանիայի պետքարտուղար Մարկուս Էդերերի, ԱՄՆ փոխպետքարտուղարի Արևելյան Ասիայի ու Խաղաղօվկիանոսյան հարցերով գլխավոր տեղակալ Սյուզան Թորնթոնի, ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ռուսաստանի, Ասիայի ու Մերձավոր Արևելքի հեղինակավոր փորձագետների ու քաղաքական-պետական գործիչների, դեսպանների հետ:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի լրատվական ծառայություն
Կարդացեք նաև