Լրահոս
Օրվա լրահոսը

«Վահան Շիրխանյանը ոտքի վրա չի կարողանում կանգնել». ինչու նրան դատարան չէին բերել

Դեկտեմբեր 02,2016 15:07

2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «Նորք-Մարաշի զինված խմբի» գործով առաջին դատական նիստին ամբաստանյալ Վահան Շիրխանյանը չէր ներկայացել, ներկա չէր նաեւ նրա պաշտպան` փաստաբան Հայկ Ալումյանը:

«Ինքը չի կարող ներկայանալ, կամ չներկայանալ, իրան պետք է բերեն այստեղ, կամ չբերեն: Ինքը չի կարողանում ոտքի վրա կանգնել, չի կարողանում 20 րոպեից ավելի նստել»,-դատական նիստից հետո դատարանում լրագրողներին պարզաբանեց փաստաբանը:

Հայկ Ալումյանը նշեց, որ վերջին իրենց հանդիպման ժամանակ Շիրխանյանը 20 րոպե հետո ասել է, որ չի կարող շարունակել զրույցը, պետք է գնա. «Եթե բերեն, պետք է ներքևի խոնավ խցում նստի, սպասի, մինչև քանի րոպե ուշացումով, կամ ժամ սկսեն դատական նիստը, իսկ առանց իրան չեն կարող դատավարություն անցկացնել»:

Իսկ ինչու Հայկ Ալումյանը դատական նիստին ներկա չէր, փաստաբանը պարզաբանեց. «Եթե 12:30 նիստ են հրավիրել, ուղիղ այդ ժամին պետք է սկսեն, ոչ թե հետո նոր մտածեն, թե նշանակված ժամին ինչու չի ներկայացել»:

Իսկ թե հնարավոր է Վահան Շիրխանյանին պատգարակով բերելը, փաստաբանն ասաց, որ իրենց խնդիրն է: Հնարավոր է հաշվի առնելով Շիրխանյանի առողջական վիճակը՝ իր մասով անջատվի գործը, փաստաբանն ասաց, որ չգիտի. «Օրենքը թույլ է տալիս, բայց այս դեպքում շատ դրվագներով է օրենքը խախտվել, և չեմ կարող ասել, ինչ կանեն այս անգամ»,-ասաց նա: Փաստաբան Ալումյանը նշեց, որ նախաքննության թերությունները կներկայացնի դատավարության ժամանակ, ինչպես նախապես հայտարարել էր: «Դա ոչ թե ամպագոռգոռ հայտարարություններ են լինելու, այլ լինելու է շատ լարված մասնագիտական առումով դատական վեճ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031