Լրահոս
Օրվա լրահոսը

«3 նախագահ ենք ունեցել, երեքն էլ ասել են՝ պատրաստ ենք տարածքներ զիջել՝ կարգավիճակի դիմաց». Վաղարշակ Հարությունյան

Դեկտեմբեր 02,2016 15:05

Այսօր «Հենարան» ակումբում ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը մեկնաբանեց տարածքներ զիջելու հետ կապված շահարկումները:

Նրա խոսքերով՝ մեր հասարակությունում, ինչ Ղարաբաղյան հակամարտությունը եղել է, այս քննարկումը եղել է. «Կարող եմ վստահաբար ասել՝ որեւէ մեկը տարածքներ չի տա: Նույնիսկ եթե որեւէ մեկը ուզենա դա տալ՝ չի ստացվի»:

Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանն ասել է, որ պատրաստակամ ենք եղել տարածքներ զիջել, 7 տարածքի մասին է խոսք եղել՝ Վաղարշակ Հարությունյանը արձագանքեց. «7-ի մասին չի կարող խոսք լինել: Խնդիրն ինչում է՝ 3 նախագահ ենք ունեցել, երեքն էլ ասել են՝ պատրաստ ենք տարածքներ զիջել՝ կարգավիճակի դիմաց: Դա բանակցային մոտեցում է, եղել է եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ: Դրան Ադրբեջանը պատասխանում է, որ այդ տարածքները իմն է, իսկ կարգավիճակի մասին խոսք չի կարող լինել՝ միայն Ադրբեջանի կազմում, եւ հարցը փակվեց: Ապրիլյան դեպքերից հետո ՀՀ-ն մոտեցում է որդեգրել, որտեղ ասում է՝ բանակցություններ չեն կարող լինել, մինչեւ մեխանիզմներ չլինեն, որոնք բացահայտում են, թե ով է խախտում Զինադադարի պայմանագիրը: Սա շատ ճիշտ մոտեցում է: Մենք գիտենք, թե ով է խախտում»:

Ըստ պարոն Հարությունյանի, Ադրբեջանը չի կարող լայնածավալ պատերազմով լուծել վիճակը, մենք գտնում ենք հակաթույնը. «Ադրբեջանը մտածում էր՝ փող ունի, մեզ կհաղթի, բայց չկարողացավ, որովհետեւ տեխնիկան դեռ բանակ չի: Ադրբեջանը շանտաժ է անում, սահմանում զինադադարի պայմանագիրը խախտում է, զոհվում են մեր զինվորները, իր նպատակը դա է, որ վախ մտցնի, կազմալուծի մեր բանակն ու հասարակությունը: Ինքը կառավարության նիստում ասում է՝ մենք եթե այսպես շարունակենք, մի 10 տարի հետո ՀՀ-ում մարդ չի մնա, ինքը դա է իրականացնում: Մենք պետք է ապահովենք ռազմաքաղաքական բալանս: Ամեն խախտվող դեպք պետք է ունենա կոշտ պատասխան: Ձեզ ասեմ՝ մեր բանակը պատասխանում է եւ շատ կոշտ ձեւով: Դա է, որ զսպում է իրենց»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031