«Եթե մենք ոչ մի տեղ խնդիր չունենք դասագրքերը, պատմությունը, գրականությունը ուղարկելու, մենք խնդիր ունենք. Վրաստանը չի ընդունում»,- դեկտեմբերի 2-ին «Արմենպրեսի» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը:
Նա նշեց, որ շատ խիստ սահմանափակում է դրված. «Այդտեղ քաղաքական խնդիրներ են գալիս: Պատմության մասին էլ չխոսենք. պատմության դասագրքերը, պատմության թեմաները այլ ձեւով է տրվում: Ես կարծում եմ, որ մեր նոր իշխանություններին կհաջողվի գալ ընդհանուր հայտարարի եւ ճիշտ ձեւով կլուծվի հարցը: Բայց կա խնդիր: Տեսեք՝ գնում ենք մինչեւ Կամչատկա, գիրք ենք հեռավոր Սիբիր, Աֆրիկա, Բրազիլիա ամեն տեղ ուղարկում, բայց մեզ կպած տարածքում, մենք ոչ մի ձեւ չենք կարողանում՝ ո՛չ պաշտոնական, ո՛չ սովորական: Փորձեք ձեր մեքենայով անցնել Վրաստան եւ հանկարծ, եթե ունենաք մի քանի հատոր գիրք, թույլ չեն տա: Բայց ես կարծում եմ, որ դա էլ կլուծվի, բայց այսօր խնդիր է»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ