Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՍԴ քրեական վարույթի ընթացքում քաղաքացիների անձնագրերը վերցնելու հարցով

Դեկտեմբեր 02,2016 14:58

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` բարձրացնելով քրեական գործով վարույթի շրջանակներում քաղաքացիների անձնագրերը վերցնելու, ինչպես նաև նրանց նկատմամբ հանրապետությունից դուրս գալու արգելքի հետ կապված խնդիրները:

Սահմանադրական դատարանին ուղղված դիմումում նախ և առաջ ուսումնասիրվել են անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը երաշխավորող միջազգային իրավական մոտեցումները և ՀՀ սահմանադրության պահանջները: Դրա հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի կողմից վիճարկվել են ինչպես քաղաքացիների իրավունքներին այդպիսի միջամտություն ենթադրող գործող օրենսդրական կարգավորումները, այնպես էլ իրավակիրառ պրակտիկան` հիմնվելով Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքների քննարկման արդյունքների  վրա:

Դիմումում, մասնավորապես, նշվել է, որ քրեական գործով վարույթի շրջանակներում կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձանց անձնագրերը վերցնելու, վերջիններիս հանրապետությունից դուրս գալու հնարավորությունից զրկելու ընթացակարգերը չեն բխում Սահմանադրության և քրեադատավարական օրենսդրության կարգավորումներից և չեն բավարարում որոշակիության, կանխատեսելիության և թափանցիկության պահանջները` այդպիսով իրական խոչընդոտ հանդիսանալով նաև անձի սահմանադրական այլ իրավունքների լիարժեք իրացման համար:

Բացի այդ, Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված քաղաքացիների բողոքների ուսումնասիրության արդյունքներով դիմումում քննարկման առարկա է դարձել քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունեցող անձանց (օրինակ` տուժողի կամ վկայի) անձնագրերը վերցնելու և վերջիններիս նկատմամբ հանրապետությունից դուրս գալու արգելք սահմանելու պրակտիկան:

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031