Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ. «ՓՄՁ զարգացման խորհրդում պետք է ներգրավված լինեն ոլորտը ներկայացնող բոլոր շերտերը»

Դեկտեմբեր 02,2016 13:37

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը:

Մինչ նիստի օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը վարչապետին զեկուցվել է ՓՄՁ զարգացման խորհրդի նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքի մասին: Մասնավորապես, ներկայացվել են պետական գնումների շրջանակում ՀՀ-ում արտադրված ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման կարգի սահմանման, Քրեական և Հարկային օրենսգրքերում ՓՄՁ-ներին առնչվող որոշ դրույթների, ՓՄՁ-ների ու առևտրի կենտրոնների միջև գնորդ-մատակարար շղթայում առկա խնդիրների քննարկման, բիզնես ինկուբատորի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները: Իսկ նիստի օրակարգի շրջանակում քննարկվել են մաքսային կարգավորման, վարչական իրավախախտումների վերաբերյալ առաջարկվող օրենսդրական փոփոխություններին, ՀՀ-ում լիզինգի՝ որպես այլընտրանքային ֆինանսական գործիքի զարգացմանը վերաբերող և այլ հարցեր: Մտքերի փոխանակության ժամանակ ներկայացվել են մի շարք դիտողություններ և կարծիքներ: Կարեն Կարապետյանը կարևորել է խնդիրների համակողմանի ուսումնասիրությունը և հանձնարարել պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչներին՝ սեղմ ժամկետում լրացուցիչ քննարկել վերոնշյալ հարցերը, հստակեցնել դիրքորոշումները և առաջարկություններ ներկայացնել խորհրդի հաջորդ նիստին:

Կարևորելով փոքր և միջին բիզնեսին աջակցության հասցեականությունը՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է ՓՄՁ զարգացման խորհրդի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ հաջորդ նիստին առաջարկություններ ներկայացնել խորհրդի կազմի և գործունեության ուղղությունների վերաբերյալ: «Պետք է վերանայել այն հիմնական մոտեցումներն ու սկզբունքները, որոնք դրված են խորհրդի գործունեության հիմքում: ՓՄՁ զարգացման խորհրդում պետք է ներգրավված լինեն ոլորտը ներկայացնող բոլոր շերտերը: Այս խորհուրդը պետք է դարձնել հարթակ, որտեղ ներկայացվող նախաձեռնություններն առարկայական կերպով կնպաստեն ոլորտում առկա խոչընդոտների վերացմանը և ՓՄՁ զարգացմանը», – նշել է վարչապետը:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031