Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում լրագրողներին թույլ չեն տալիս լուսաբանել 2015 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից Նորք Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով առաջին նիստը:
Կարգադրիչների ղեկավար Արթուր Փիլոսյանը լրագրողներին ասաց, որ յոթ լրատվամիջոցի ներկայացուցիչ են թույլ տալու դատարան մտնել, որովհետեւ դատական նիստերի դահլիճում տեղերը սահմանափակ են: Դատական դեպարտամենտից էլ լրագրողներին փոխանցեցին, որ Փիլոսյանը ինքնագործունեությամբ է զբաղված: Այս պահին դեռ լրագրողները դատարանի մուտքի մոտ են, նրանց թույլ չեն տալիս նիստերի դահլիճ մտնել:
Կարդացեք նաև
Դիտարկմանը, թե դատական դեպարտամենտից փոխանցում են, որ ինքնագործունեությամբ եք զբաղված, պարոն Փիլոսյանն ասաց` օդում չեմ խոսում ու հեռացավ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ