Կարեն Կարապետյանի նշանակումից և նրա իրականացրած կադրային տեղաշարժերից հետո հայաստանյան լրահոսը լցվեց պսևդոքննադատական բնույթի հոդվածներով ու լուրերով, որտեղ ներկայացվում էր վարչապետի կամ նրա նշանակած որևէ պաշտոնյայի կարողությունն ու ունեցվածքը։ Հենց պաշտոնյաների հարստության առանցքի վրա մեր լրատվամիջոցները կառուցում էին իրենց քննադատությունը՝ որն անգամ մեծ ցանկության դեպքում կառուցողական չէր կարելի համարել, քանի որ գործում էր մոտավորապես հետևյալ էմոցիոնալ մեխանիզմը, եթե պաշտոնյան հարստացել է, ապա նա սերտ կապեր ունի վարչակարգի հետ, վարչակարգի հետ ունի ընդհանուր շահեր և, բնականաբար, չի կարող արմատական բարեփոխումներ իրականացնել։
Այս մոտեցման մեջ անշուշտ կա ճշմարտության որոշակի հատիկ, քանի որ հայաստանյան բիզնես միջավայրը սերտ կապեր ունի քաղաքական վերնախավի հետ, սակայն միայն այս թեզի վրա կառուցված քննադատությունն ու առավել ևս վերլուծությունը կորցնում են ռացիոնալությունը և վերածվում պոպուլիստական հռետորաբանության, ինչն իր հերթին բթացնում է հանրային գիտակցությունը։
Ըստ էության պետք է փաստել, որ հայաստանյան մեդիատիրույթում մինչ այս պահը գրեթե չեն հայտնվել կառուցողական ու հիմնավոր վերլուծություններ այն մասին, թե ինչ կարող է և ինչ չի կարող անել նոր կառավարությունը։ Մինչդեռ իրականում նման վերլուծությունները շատ ավելի կարևոր էին այս կամ այն պաշտոնյայի ունեցվածքը ներկայացնելուց։ Գրեթե չկան լուրջ ուսումնասիրություններ առ այն, որ Հայաստանի ներկայի կիսապատերազմական, շրջափակման, տնտեսական տխուր իրավիճակի պայմաններում ինչ հնարավորություն ունի կառավարությունը, ընդ որում խոսքը վերաբերում է ոչ թե Կարեն Կարապետյանի կաբինետին, այլ ընդհանրապես գործադիր մարմնի հնարավորություններին առկա պայմաններում։
Աղասի ՄԱՐԳԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում