Երեկ հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» կուսակցությունների ներկայացուցիչները ձեռք են բերել համագործակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ: «Ժողովուրդ»-ը փորձեց ՔՊ խոսնակ Ռուբեն Ռուբինյանից պարզել, թե խոսքն ինչ հայտարարության մասին է։
– Լուրեր էին շրջանառվում նաեւ, որ Դուք բանակցություններ եք վարում «Ժառանգություն» կուսակցության հետ։ Քանի որ համատեղ հայտարարության հետ կապված նշվում է երեք ուժերի անունները, ենթադրվում է, որ «Ժառանգության» հետ քննարկումները արդյունք չեն տվե՞լ։
– Բանակցություններ չեն եղել, եւ այս ուժերի հետ նույնպես դեռեւս որպես այդպիսին բանակցություններ չեն,եղել, եղել են կոնսուլտացիոն հանդիպումներ: Նման հանդիպումներ տարբեր ուժերի հետ ունեցել ենք, եւ այնպես է ստացվել, որ այս պահին այդ երեք ուժերին է հաջողվել պայմանավորվածություններ ձեռք բերել։
– Ընդամենը երկու ամիս առաջ ՔՊ-ի եւ ԼՀ-ի հարաբերությունները, մեղմ ասած, հարթ չէին։ Ի՞նչ փոխվեց այս ընթացքում։
Կարդացեք նաև
– Գիտեք, քաղաքականության մեջ հարաբերություն բառը ես չէի օգտագործի, ՔՊ եւ ԼՀ կուսակցությունների միջել եղել է բանավեճ որոշակի հարցերի վերաբերյալ, եղել է միմյանց կարծիքների եւ դիրքորոշումների ճշտում։ ՔՊ-ն ունեցել է որոշ վերապահումներ եւ տարակարծություններ մասնավորապես Էդմոն Մարուքյանի հետ, վերջինիս՝ կառավարության բյուջեներին կողմ քվեարկելու վերաբերյալ, բայց միեւնույն ժամանակ ՔՊ-ն երբեք պարոն Մարուքյանի մասին չի ասել կամ հայտարարել բաներ, որոնք կնշանակեին, որ հետագա համագործակցությունը բացառվում է։ Եվ նաեւ ուրախությամբ պիտի նշեմ, որ պարոն Մարուքյանը վերջին կառավարության բյուջեին դեմ է քվեարկել, եւ բացի դրանից՝ վերոնշյալ կոնսուլտացիոն հանդիպումների ընթացքում տեսակետների մոտեցում է տեղի ունեցել։
Զրուցեց Վահագն ՀԱԿՈԲՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում