Դեկտեմբերի 1-ին, ժամը 23-ի սահմաններում, Սոթքի ոսկու հանքի տարածքում 1985 թ. ծնված Վահագն Մ.-ն «ԱԿՄ» տիպի, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգից կրակ է արձակել նույն հանքի անվտանգության աշխատակից, 1981 թ. ծնված Յուրի Մ.-ի ուղղությամբ, որը ձախ ոտքի թաթային մասում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական անհետաձգելի միջոցառումների արդյունքում հաջողվել է զինաթափել և ձերբակալել Վահագն Մ.-ին:
Հանցագործության գործիք ինքնաձիգը և 1 փամփշտատուփը՝ 19 փամփուշտով, առգրավվել են:
Կատարվում է քննություն:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն